ՊՍԺ-ն ուշադիր հետևում է Մեսսիին․ Լեոնարդո
Sport«Պարի Սեն Ժերմենի» մարզական տնօրեն Լեոնարդոն ասել է, որ ֆրանսիական ֆուտբոլային ակումբը ուշադիր հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակին: Սեպտեմբերին Մեսսին հայտարարեց, որ որոշել է մնալ «Բարսելոնայում»՝ չնայած մինչ այդ ակումբի ղեկավարությանը տեղեկացրել էր գործող պայմանագիրը խզելու ցանկության մասին: Ակումբի հետ 33-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին: «Մեսսիի պես մեծ խաղացողները միշտ կլինեն ՊՍԺ-ի հայտացուցակում: Բայց, իհարկե, ժամանակը չէ դրա մասին խոսելու կամ դրա մասին երազելու: Մենք նստած ենք այն մեծ սեղանի շուրջ, ովքեր ուշադիր հետևում են իրավիճակին», - ասել է Լեոնարդոն, մեջբերում է L'Equipe-ը՝ հղում կատարելով France Football-ին: Լեոնարդոն խոսել է նաև հարձակվողներ Կիլիան Մբապպեի և Նեյմարի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին, որոնք կավարտվեն 2022 թվականի հունիսին: «Հուսով եմ, որ նրանք համոզված են, որ ՊՍԺ-ն այս պահին լավ տարբերակ է ֆուտբոլիստի համար: Պետք չէ նրանց աղաչել՝ «Խնդրում եմ, մնա» ասելով»: Նրանք, ովքեր իսկապես ցանկանում են մնալ, կմնան», - ասել է Լեոնարդոն: