«Յուվենտուսը» խոսել է «Ջենովայի» հետ՝ Շոմուրոդովին տեղափոխելու կապակցությամբ
SportԹուրինի «Յուվենտուսը» խոսել է «Ջենովայի» հետ Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովի հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Calciomercato-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մտադիր է հունվարին «Ջենովայից» ձեռք բերել Շոմուրոդովին, ում Իտալիայի չեմպիոնները դիտարկում են որպես Ալվարո Մորատեի փոխարինող: Թուրինյան ակումբը փնտրում է հարձակվողի, որը իր բնութագրերով տարբեր կլիներ «Յուվենտուսի» ներկայիս հարձակվող խաղացողներից՝ Կրիշտիանու Ռոնալդուից, Պաուլո Դիբալայից: Շոմուրոդովը «Ջենովա» է տեղափոխվել «Ռոստովից»՝ 2020 թվականի հոկտեմբերին, և դրանից հետո երկու գոլ է խփել Ա Սերիայի 12 խաղում: