«Բավարիայի» պաշտպան Ալաբան այս ամռանը կմիանա «Ռեալին»
СпортՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան համաձայնել է պայմանագիր ստորագրել «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնում է Marca-ն: Ալաբան Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի 30-ին ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ: Ավստրիացին մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի չորս տարի ժամկետով՝ տարեկան մոտ 11 միլիոն եվրո աշխատավարձով: 2010 թվականից Ալաբան խաղում է Մյունխենի «Բավարիայի» հիմնական կազմում։ Բավարացիների հետ նա դարձել է Գերմանիայի բազմակի չեմպիոն, երկու անգամ դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր: