«Երկակի գործակալ Միրզոյան Արարատի թեմայով շատերը հարց են հնչեցնում՝ ինչու՞ նախկինում չէր հրապարակվում փաստը»
Բլոգոսֆերա«Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երկակի գործակալ Միրզոյան Արարատի՝ Օմեգայի թեմայով շատերը հարց են հնչեցնում՝ ինչու՞ նախկինում և հատկապես 2018-ի իշխանազավթման օրերին չէր հրապարակվում փաստը: Նման հարցադրում անողները պետք է հասկանան, որ մինչև 2018-ի իշխանազավթումը Օմեգան ԱԱԾ վերահսկողության տակ գործող գործակալ է եղել: Մինչև 2018-ի իշխանազավթումը պետություն կար, ԱԱԾ կար, և որևէ մեկը, կրկնում եմ՝ որևէ մեկը չէր կարող ԱԱԾ գործակալի անուն-ազգանուն, առավել ևս՝ ծածկանուն իմանալ և դա հրապարակայնացնել: Դա ուղղակի հնարավոր չէր, որովհետև պետություն կար, իսկ ԱԱԾ տնօրեն չէր կարող նշանակվել Քյարամյան Արգիշտիի նման եսիմ ովը:
Իսկ ինչ վերաբերվում է բուն իշխանազավթման օրերին, ապա ենթադրենք թե հրապարակվել է: Ի՞նչ կտար դա, ի՞նչ հարց կլուծվեր դրանով: Հիշում եք չէ՞՝ ԱԺ ամբիոնից պատգամավոր Արման Սաղաթելյանը Նիկոլի թերթում Նիկոլի գրած խայտառակ հոդվածը ցույց տվեց: Եվ ի՞նչ եղավ. զանգվածային փսիխոզի պայմաններում մարդիկ հրաժարվեցին հավատալ իրենց սեփական աչքերին: Մարդիկ նախընտրեցին հավատալ ոչխարի մորթի հագած գայլին՝ թուրքՆիկոլին: Իրենց աչքերին և ուղեղին հավատալու փոխարեն մարդիկ հավատացին այն տականքին, որը 2.5 տարի հետո իրենց զավակներին դագաղների մեջ դրած էր վերադարձնելու իրենց: Հավատացին տարատեսակ օմեգաներին ու Հայրենիք կորցրեցին»: