Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը․ Մխիթար Հայրապետյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին. Mediaport Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 

«Ժողովուրդ». Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Արցախի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:

Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խորը եւ համապարփակ չեն ու է’լ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշվել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Մամուլում այդ հարցի վերաբերյալ տեւական ժամանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մականունով: Ըստ նույն տեղեկությունների՝ Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով:

Ու դա եղել է թե՛ նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին, թե՛ ներկայիս: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ Դավիթ Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակեցին իրենց մտերիմ հարաբերությունները ու այդ ոլորտն «իրենցով արեցին»:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախկին իշխանությունների եւ Դավիթ Գալստյանի հետ կապող օղակը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն: Բանն այն է, որ Դավիթ Գալստյանի ամուսնության քավորը Վաչագան Ղազարյանն է, որը հետագայում դարձել է Գալստյանի դստեր կնքահայրը, այսինքն՝ խաչքավոր են:

Ու երբ դեռեւս 2018 հունիսին Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել էր խոշոր չափերի գումար՝ հայտնի ճամպրուկով, ըստ լուրերի՝ քավոր Պատրոն Դավոն է նրան փրկել՝ հայտարարելով, թե այդ գումարներն իրեն են պատկանում: Հիշեցնենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության, կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի՝ բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չէր ցանկացել հայտնել:

Եվ Armlur.am-ին հասած լուրերի՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Նշենք նաեւ, որ Դավիթ Գալստյանը տարիներ առաջ կառուցել է Երեւանում գտնվող «Յանս» ռեստորանային համալիրն ու այն նվիրել է Վաչագան Ղազարյանին: Իսկ ո՞վ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկություններ են շրջանառվում նրա մասին, որին որեւէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը եւ ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է. նա Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը: Ներկայիս իշխանությունների հետ եւս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ Է նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բոլոր գործընթացները։

Ու, կարծես թե, քաղաքական իշխանությունների համար էլ վերջինս դարձել է սիրելի, քանի որ բոլոր այն սկանդալային հրապարակումները, որոնք կապվում են Գալստյանի հետ, ոչ մի հետեւանք չեն ունենում, քննության առարկա չեն դառնում: Հիմա Տոնոյանն այլեւս պաշտպանության նախարար չէ, բայց իր մտերիմը շարունակում է վայելել իշխանությունների համակրանքը:

Ըստ «ՊարաԹՎ»-ի հրապարակման՝ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան եւ Կայմանյան կղզիներում: «Փաստաթղթերից մեկում երեւում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։ Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։

Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետեւ վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»։ Իսկ երեկ արդեն «Սիվիլնեթը» տեղեկություններ հրապարակեց, որ Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։

«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի շարք առեւտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պատասխանել են ԱԱԾ-ից։

Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ Ալեն Սիմոնյանն իրեն համարում է Նիկոլ Փաշինյանից հետո «ամենահայտնի քաղաքական գործիչը»Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը․ Մխիթար Հայրապետյան Օնիկ Գասպարյանն անհասկանալի հայտարարություններ է անում․ Արթուր Ղազինյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին. Mediaport Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով «Չեք կարող գտնել ֆիլտր իրական երջանկության համար». Իվետա Մուկուչյանի լուսանկարն առանց ֆիլտրերի Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբԸնթերցողները քննադատել են Playboy-ի` «պլյուս սայզ» մոդելի պատկերով շապիկըԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներՌուսաստանն ԱՊՀ երկրներից պահանջել է հետ վերցնել իրենց անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին (տեսանյութ) «Եթե ինքդ քեզ չսիրես, քեզ ոչ ոք չի սիրի». Արփի Գաբրիելյանը` հմայիչ կերպարումՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասինՍԴ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը 2016-ին մենք հողեր ենք կորցրել, եթե հողեր կորցնելը նշանակում է հաղթանակ, էս էլ որակեք հաղթանակ. «Իմ քայլի» պատգամավոր Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել Դոմի Ռոուզը ներկայացել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանինԵրկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու. Չոբանյան Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. Armtimes.com Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցիԱրցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը«Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով» 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 53 օր գերության մեջ գտնվող զինվորին ետ են տարել բանակ. բացառիկ մանրամասներ. ArmLur.am (տեսանյութ) Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացելHonda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի «Իմ Հրանտը դարձավ 23 տարեկան». Գրիշա Աղախանյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն. ՊՆ Քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը ՍԴ-ն կարճեց Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարանՆիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար «հրապարակում» է ԱԽ գաղտնի արձանագրություններ. Հրանտ Բագրատյան ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով Ապրիլի 17-ին ժամանակավորապես փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները ՀՀՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ ՀՀ-ից գրավադրված գույքի ապօրինի արտահանման խնդիր կա․ երկրից դուրս են բերում ու օտարում. Դավթյան
Ամենադիտված