ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան 

Մահացել է գրականագետ, արվեստաբան Ստեփան Թոփչյանը

Հասարակություն

Մահացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում՝ որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թ. պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։

Ստեփան Թոփչյանը 1967 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում: Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները:

Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը:

Ստեփան Թոփչյանը հեղինակ է հարյուրավոր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների:

Հավելենք, որ Ստեփան Թոփչյանը գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին է, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հայրը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և աշխատակազմը կիսում է սիրելի մաեստրոյի ընտանիքի, մտերիմների, հարազատների ու հայ ազգի կորուստն ու վիշտը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»
Ամենադիտված