«Չելսին» կարող է աշխատանքից հեռացնել Լեմպարդին «Լեսթերին»՝ պարտվելու պատճառով
СпортԼոնդոնի «Չելսին» կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին Պրեմիեր լիգայի խաղում «Լեսթերին» պարտվելու պատճառով, հաղորդում է Talk Sport-ը: Ինչպես հայտնի է, երեքշաբթի օրը Լեսթերում կայացած հանդիպման ժամանակ «Չելսին» 2: 0 հաշվով պարտվեց «Լեսթերին»: Վերջինս վաստակեց 38 միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: «Չելսին» 29 միավորով ութերորդ տեղում է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզչին փոխարինելու տարբերակները: Թոմաս Տուխելի, Մասիմիլիանո Ալեգրու, Բրենդան Ռոջերսի և Ռալֆ Հասենհյութլի անունները նշվում են՝ որպես Լեմպարդի հավանական հետնորդներ: