Կադիրովը հայտարարել է Չեչնիայում վեց գրոհայինների ոչնչացման մասին
МирՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram ալիքում հայտարարել է հանրապետությունում գրոհայինների խմբի՝ «Ասլան Բյուտուկաևի» ոչնչացման մասին: «Չեչնիայի հանրապետությունում գրոհայինների խմբի ոչնչացման գործընթացն ամբողջությամբ ավարտված է: Չեչնիայի հանրապետության ՆԳՆ ոստիկանության հատուկ գնդի մարտիկները Չեչնիայի առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի անունով հաջող հատուկ գործողություն անցկացրին, որի արդյուքնում ոչնչացվեց գրոհայինների խումբը»,֊հայտնել է Կադիրովը։ Ըստ նրա՝ հատուկ գործողությունը պլանավորված էր վաղուց, և ինքն անձամբ էր մասնակցում ծրագրի մշակմանը: Ինչպես նշել է Չեչնիայի ղեկավարը, ավազակախմբին հաջողվել է երկու անգամ խուսափել հետապնդումներից և զինված բախումներից, «երրորդ անգամ նրանք չեն կարողացել փրկվել»: Գործողության ընթացքում ոչնչացվել են բոլոր վեց զինյալները: