Խուճապի չմատնվե՛լ. Մարտակերտում, Կարմիր Շուկայում չպայթած զինամթերք կվնասազերծվի
НКԱրցախի Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ին չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում: Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայության 911 ահազանգման կենտրոն», -հայտնում են ծառայությունից: