«Թրամփը բռնակալ է, իսկ նրա հեռանալը՝ Աստծո շնորհ»․ Ռոհանի
IranԻրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մահացավ»՝ որպես քաղաքական գործիչ: «Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտված է», - ասել է Ռոհանին կառավարության նիստում՝ Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «Աստծո շնորհ»: Իրանի նախագահը Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը համարել է «չարաբաստիկ կառավարության վերջ», որը որպես ժառանգություն թողեց Ջո Բայդենի երդմնակալության օրը հասարակության բևեռացումը երկու ճամբարի, իսկ Վաշինգտոնը՝ որպես «ռազմական բազա»: «ԱՄՆ-ի քաղաքական մեկուսացումը Թրամփի ժառանգությունն է։ Միացյալ Նահանգները միայնակ հայտնվեց իր քաղաքականության մեջ։ Նա գործեց Պաղեստինի դեմ, մնաց միայնակ, աշխարհի մեծ մասը դեմ էր նրան», - իրանական հեռուստատեսության եթերում ասել է Ռոհանին: Նա նաև Թրամփին անվանել է «հիմար ահաբեկիչ»։ «Երբևէ չի պատահել, որ ԱՄՆ նախագահը այսքան բացահայտ խոստովաներ մի երկրի գլխավոր ռազմական հրամանատարի սպանության՝ գեներալ Քասեմ Սոլեյմանիի մասին»,֊ասել է Ռոհանին: