«Բարսելոնան» կբողոքարկի Մեսսիի որակազրկումը
Սպորտ«Բարսելոնան» կբողոքարկի հարձակվող Լիոնել Մեսսիի երկու խաղով որակազրկումը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում մրցակցին հարվածելու համար, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը: Կիրակի օրը «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում լրացուցիչ ժամանակում պարտվեց «Աթլետիկին» 2: 3 հաշվով: Հանդիպման ավարտին Մեսսին կարմիր քարտ ստացավ հակառակորդի թիմում խաղացող Ասյեր Վիլիալիբրեի գլխին թիկունքից հարվածի համար: 33-ամյա արգենտինացու համար սա 753 պաշտոնական հանդիպումներում առաջին հեռացումն է «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում: Երեքշաբթի Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մրցակցային կոմիտեն երկու խաղով որակազրկեց Մեսսիին: Որակազրկման պատճառով Մեսսին պետք է բաց թողնի Իսպանիայի գավաթի խաղարկությունը Կոռնելիի դեմ հունվարի 21-ին և Իսպանիայի առաջնության «Էլչեի» դեմ խաղում՝ հունվարի 24-ին: «Բարսելոնան» երկու հանդիպումներն էլ անցկացնելու է արտագնա խաղում: