Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար Դիմել եմ իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով. ՄԻՊ Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը․ Մխիթար Հայրապետյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին. Mediaport Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով 

Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից

Բլոգոսֆերա

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն. 6000-ի հասնող կյանքեր,10.000-ից ավել անդամահատված մարմիններ, հազարավոր անհետ կորածներ:
Մի խոսքով, երկրորդ հայկական ցեղասպանություն և ազգային մեծ ողբերգություն: Բայց ինչո՞ւ այդքան շատ, ահավոր շատ, անտանելի շատ: Կարելի՞ էր խուսափել այսքան զոհերից, հնարավո՞ր էր փրկել հազարավոր երիտասարդ հայրենասեր կյանքեր: 
Միանշանակ այո, և ոչ թե հնարավոր էր, այլ ուրիշ կերպ չէր կարող լինել, եթե պատերազմը ղեկավարեր ու վարեր պետական մտածողություն ունեցող, Հայկական շահի վրա ձևավորված ու գործող ռազմա-քաղաքական էլիտան:
Պարզ օրինակ, ինչպե՞ս կարելի էր զինվորներին տեղափոխել մարդատար զինվորական մեքենաներով կամ ավտոբուսներով, եթե ապահովված չէ օդային պաշտպանությունը, երկնքում անարգել պտտվում են թշնամու գերարդիական հարվածային անօդաչու թռչող սարքերը: Պատերազմի ցանկացած մասնակից կամ ռազմական գործից գիտակ անձ կհաստատի, որ Հայկական բանակի և կամավորների շրջանում զոհերի գերակշռող թիվը հետևանք է թշնամու ԱԹՍ-րի անարգել աշխատանքի:
Կամ մյուս օրինակը. պատերազմի առաջին օրերին առաջին գիծ են ուղարկվում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհելու պատրաստ, բայց զինվորական գործից անտեղյակ հազարավոր հայորդիներ, մինչդեռ ՀՀ զինված ուժերի ռեզերվային կազմը շաբաթներով պահվում էր ուսումնական զորամասերում և չէր ուղարկվում լրահամալրման կամ զորահամալրման: Կամավորները՝ հայտնվելով առաջին գծում, չտիրապետելով ռազմական գործի առանձնահատկություններին և պատրաստ չլինելով վարել իրական մարտեր, դիմում էին խուճապային նահանջի, ինչը վերածվում էր քաոսի և կազմալուծում կանոնավոր բանակի աշխատանքը՝ այն վերածելով անկանոն փախուստի դիմող կամավորական ջոկատների:
Ավելի ցայտուն օրինակ է Շուշին. ինչպես և ինչ հանգամանքներում թշնամին մոտեցավ Շուշիին, ո՞վ էր համակարգում Շուշիի պաշտպանսւթյունը, ներգրավվա՞ծ էր արդյոք Արցախի կանոնավոր բանակը Շուշիի պաշտպանությանը: Այս հարցերը տրվել են բազմիցս, սակայն լսվում է մեկ պատասխան. քննենք, պարզենք, հասկանանք: Իսկ քննողն ու պարզողը, վիրավորված ձևանալով, հիստերիկ կնոջ պես բղավում է Շուշին ազատագրած ու թշնամուն ստորացրած ՀՀ Նախագահի վրա: 
Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե քանի զոհ ենք տվել նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, գիտե՞ք, որ գրեթե բոլորը հայրենասեր կամավորականներ են եղել, որոնք մեծ նվիրումով շտապել են թշնամուց պաշտպանել «առանց մարտերի, բանավոր փոխըմբնումով արդեն հանձնած» բերդաքաղաքը, որտեղ մուղամ լսելու և թեյ խմելու հրավերն Հայաստանից ուղարկված էր պատերազմից դեռ ամիսներ առաջ:
Երևի գիտեք, կամ չգիտեք, և ոչինչ չենք անում իմանալու համար, քանի որ թշնամուն Շուշիում մուղամ լսելու հրավիրող կողմը սա համարում է ռազմական գաղտնիք ու հազարավոր ընտանիքների պահում իրենցից կախման մեջ՝ վերջին հույսի թույլ ակնկալիքով:
Լավ, բայց ինչի՞ համար,ինչու՞ այսքան դաժանաբար պատժեցին մեզ, այսքան ցավ ու տառապանք պատճառեցին Հայ մայրերին, քույրերին, դուստրերին, եթե այս ամենը կարելի էր կանգնեցնել դեռ հոկտեմբերի 3-ին, ապա 10-ին, լավ, վերջապես, հոկտեմբերի 20-ին: Հիմա հազարավոր տղաներ կգրկեյին իրենց մայրերին, ընտանիք կկազմեյին, երեխաներ կունենային:
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ . . .
Վախենում եմ մտածել նույնիսկ, որ մեծ թվով զոհերը անհրաժեշտություն էր դավադիր ու դավաճանական ծրագիրն ամբողջությամբ իրագործելու համար երկու հիմնական պատճառով.
1. Կոտրել Հայ ազգի կամքը, ոգին, պետականության ողնաշարը, ՎԱԽԵՑՆԵԼ մեր ժողովրդի աչքը թուրքից, Հաղթող Ազգին դարձնել թուրքի հետ ստորացուցիչ բարեկամություն աղերսող բիոզանգված, որը պատրաստ է ցանկացած ստորացման, պատրաստ է թշնամուն հանձնել Հայրենիքի ցանկացած մաս, միայն թե նորից պատերազմ չլինի, պատրաստ է հանդուրժել դավաճան վիժվածքների ընտանիքն ու նրանց ճիվաղ ու ողորմելի խմբին, միայն թե չվերադառնան ՀԱՂԹԱՆԱԿ կերտած ու դա պահանջող մարդին, ուժերը: Դա ադրբեջանի երազանքն է, որն այսօր իրականություն ենք դարձնում մենք, մեր սեփական վախից դողացող ձեռքերով;
2. Հայ Ազգի պայքարող ու հայրենասեր տեսակի ոչնչացում, ԳԵՆՈՑԻԴ, քանզի պատերազմի առաջին իսկ օրից կռվելու ու զոհվելու էին գնացել ամենահայրենասեր ու ազգային կամքի և ոգու տեր մարդիկ: Նրանք հիմա չկան, լուռ են, չեն խանգարում ու խոչընդոտում իրենց կողմից այդքան սիրելի Հայրենիքի ոչնչացման թշնամական ծրագրին:
Նրանք ուղղակի անմահացել են՝ խռովել ու վիրավորվել են մեզանից՝ ապրողներից, և միգուցե հիմա բարձունքում նստած նայում են մեզ ու տխուր մտածում. արժե՞ր մեռնել այս «ժողովրդի» համար . . .
Իսկ Ազգը պայքարում է, ԴԻՄԱԴՐՈՒՄ, և կյանքի կոչում լրջագույն առաքելություն. ԱՊՐԵԼ, ՀԱՂԹԵԼ ՈՒ ՀԶՈՐԱՐԱՆԱԼ՝ անմահացած հերոսների սխրանքներին նոր իմաստ ու բովանդակություն հաղորդելու ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ:
ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, այլ կերպ չի կարող լինել . . .»
#դիմադրություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար Դիմել եմ իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով. ՄԻՊ Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ. Միքայել Մինասյան Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ Ալեն Սիմոնյանն իրեն համարում է Նիկոլ Փաշինյանից հետո «ամենահայտնի քաղաքական գործիչը»Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը․ Մխիթար Հայրապետյան Օնիկ Գասպարյանն անհասկանալի հայտարարություններ է անում․ Արթուր Ղազինյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին. Mediaport Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով «Չեք կարող գտնել ֆիլտր իրական երջանկության համար». Իվետա Մուկուչյանի լուսանկարն առանց ֆիլտրերի Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբԸնթերցողները քննադատել են Playboy-ի` «պլյուս սայզ» մոդելի պատկերով շապիկըԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներՌուսաստանն ԱՊՀ երկրներից պահանջել է հետ վերցնել իրենց անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին (տեսանյութ) «Եթե ինքդ քեզ չսիրես, քեզ ոչ ոք չի սիրի». Արփի Գաբրիելյանը` հմայիչ կերպարումՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասինՍԴ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը 2016-ին մենք հողեր ենք կորցրել, եթե հողեր կորցնելը նշանակում է հաղթանակ, էս էլ որակեք հաղթանակ. «Իմ քայլի» պատգամավոր Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել Դոմի Ռոուզը ներկայացել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանինԵրկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու. Չոբանյան Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. Armtimes.com Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցիԱրցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը«Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով» 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 53 օր գերության մեջ գտնվող զինվորին ետ են տարել բանակ. բացառիկ մանրամասներ. ArmLur.am (տեսանյութ) Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացելHonda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի «Իմ Հրանտը դարձավ 23 տարեկան». Գրիշա Աղախանյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն. ՊՆ Քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը ՍԴ-ն կարճեց Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարանՆիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար «հրապարակում» է ԱԽ գաղտնի արձանագրություններ. Հրանտ Բագրատյան ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով
Ամենադիտված