Իշխանությունը, երկիրը ներսից և դրսից քանդելով, մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը վարչապետին զեկուցել է, որ անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացվում է Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները «Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական անգամ փորձեց իր ձագին պաշտպանել». Տիգրան Քոչարյան Եթե նախագահը չդիմեց ՍԴ, վաղվանից սկսելու ենք նրա վախերի բացահայտման գործընթացը. Արա Զոհրաբյան ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը «Հայաստան» հիմնադրամն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել Covid-19-ի դրամահավաքի ծախսման ուղղությունները Արման Եղոյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնավարման դադարեցման մասին 

«Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում եւ դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի եւ ձախողման արդյունք էր։

Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր իշխանությունների ապաշնորհությունը եւ ապիկարությունը։ Նրանց ոչ միայն չհաջողվեց ռազմական ոլորտում էական հաջողությունների հասնել, այլեւ դիվանագիտության ասպարեզում ձեւավորել Հայաստանի համար ձեռնտու մթնոլորտ։

Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, եւ ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։

Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության եւ կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով եւ չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։

Սակայն խնդիրը միայն ռազմական գործողությունների վերսկսման հարցով չի սահմանափակվում, ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու կերպով դրսեւորեցին ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո եւ ի վիճակի չեն անգամ հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցերն առաջ մղել։

Ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնել է, որ վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացը տապալման է տանում, որի տեսանելի արդյունքն է ռազմական պարտությունը։ Փաշինյանն անգամ ընդունակ չէ պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։ Բայց միայն ընդդիմությունը չէ, որ այս իրողությունը երեւան է հանում։ Հայաստանի դաշնակիցները նույնպես խոսում են այս մասին։ Ռուսաստանից արդեն որերորդ անգամ դիվանագիտական ապտակ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Բոլորս հիշում ենք, որ օրեր առաջ Փաշինյանը հանրության դատին էր հանձնել 44-օրյա պատերազմի մասին իր հոդվածը, վերջինս փորձել էր պատասխանել այն կարեւոր հարցին, թե ինչու՞ տեղի ունեցավ պատերազմը եւ ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից։ Փաշինյանի հոդվածից տպավորություն էր առաջանում, որ ռուսական առաջարկների արդյունքում է, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մղվել բանակցային օրակարգից: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում արձագանքեց Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին՝ նշելով, թե այն պնդումները, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Իր սովորության համաձայն, ինչպես միշտ, այս անգամ եւս Փաշինյանն իր հոդվածում փորձում է մեղավորներ փնտրել եւ ինչ-որ կերպ արդարանալ, որ չի կարողացել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցն առաջ մղել։

Հետաքրքրական են հատկապես ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ վերջերս ունեցած մամուլի ասուլիսի շեշտադրումները, որոնցում նա պարզորոշ կերպով մեր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու եւ պատերազմ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել։

Ուշագրավ է, որ Լավրովը հայտարարեց, թե ռազմագերիների խնդիրը դեռեւս լուծված չէ, քանի որ հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական։ Այսինքն՝ հայկական կողմի բարձիթողի վերաբերմունքի արդյունքում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ձգձգել գերիների արտահանձնման հարցը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր, ապա ինչո՞ւ մեզ մոտ եղած ռազմագերիներին եւ անգամ ադրբեջանցի երկու դիվերսանտներին հանձնեցինք Ադրբեջանին։ Ռուսական կողմից եկող այս ազդակները եւս վկայում են այն մասին, որ իրենք չեն կարող անհրաժեշտ չափով պաշտպանել Հայաստանի շահերը, եթե ՀՀ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն այդ շահերը ներկայացնել, իսկ ավելի կոնկրետ՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
САМОСУД չպետք է լինի, և դատարանում ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները Իշխանությունը, երկիրը ներսից և դրսից քանդելով, մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց2-րդ բանակային կորպուսի հրամանատարը վարչապետին զեկուցել է, որ անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացվում է Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել էԴատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս հրադադարի համաձայնագրի«Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական անգամ փորձեց իր ձագին պաշտպանել». Տիգրան Քոչարյան Եթե նախագահը չդիմեց ՍԴ, վաղվանից սկսելու ենք նրա վախերի բացահայտման գործընթացը. Արա Զոհրաբյան Հյուսիսային Օսեթիայում տղամարդը սպանել է կնոջը և ինքնասպան եղելՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը «Հայաստան» հիմնադրամն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել Covid-19-ի դրամահավաքի ծախսման ուղղությունները Արման Եղոյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնավարման դադարեցման մասին Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է. Նիկոլ ՓաշինյանՔԿ-ն ավարտել է Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը Մենենդեսը Սենատում սկսել է ստորագրահավաք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար Արցախում առատ ձյան պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են Little Big-ը նոր տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա նախագահականի դիմաց, պահանջում են Սարգսյանից դիմել ՍԴ Մեգան Մարքլը հայտնել է, որ մտածել է ինքնասպանության մասինԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվությունը Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար. քաղաքագետ Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի հիվանդանոցը վերսկսել է հիվանդների ընդունելությունը ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի հետևանքները քննող հանձնաժողովի նիստ ՀՀ-ում կորոնավիրուսի 182 նոր դեպք է հաստատվելԱդրբեջանն ու Թուրքիան կփորձեն պահել Փաշինյանին, որպեսզի այս բարդակը չկանգնեցվի Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտում և ՄարտունիումՀայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ Աստղագուշակ՝ Մարտի 9-ի համար Լարսը կրկին փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում ոտ 270 կուտակված բեռնատար կա «Ժամանակ». Նոր խորհուրդ՝ հներով«Ժողովուրդ». Պատգամավորները դիմել են Փաշինյանին«Ժողովուրդ». ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին«Հրապարակ». Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. իմքայլականի իդեանԵրրորդ բևեռի ձևավորումը միս ու արյուն է ստանում. առանցքային դեմքերից է Արտակ Թովմասյանը«Ժողովուրդ». ՊՆ-ն որոշում է կայացրել«Հրապարակ». Ռուբեն Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում«Փաստ». Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին«Հրապարակ». Օնիկ Գասպարյանը պնդել է, որ զիջումների գնացողը լինելու է ոչ թե ինքը, այլ՝ ՓաշինյանըՀայ կինը, որպէս մայր, եզակի կարեւորութիւն ունեցած է հայ ժողովուրդի մտածողութեան ու կեանքին մէջ. Արամ ԱՎարանդայի օդանավակայանի կառուցումը դառնալու է նաև Ռուսաստանի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը․ Նորատ Տեր-Գրիգորյանց «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածելՏավուշի մարզպետը վստահեցնում է` չափագրումների մասին տեղեկությունները «բացարձակ սուտ են»Լինելու ենք նախագահի նստավայրում, ստորագրելու ենք հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին․ Արա ԶոհրաբյանՄահվան ելքով վրաերթ` Երևանում. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են Ադրբեջանի նախագահի ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում. ՄԻՊՔլոե Քարդաշյանը մերկացրել է կուրծքը և պարծեցել իր արևայրուքով (լուսանկար)Սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված