«Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» Փաշինյանը Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House ՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ 

Մարդ որքան անգետ պետք է լինի, որ բացառի նոր  պատերազմի հավանականությունը. քաղաքագետի անդրադարձը՝ Կարսի զորավարժություններին

Հասարակություն

Ինչպես գիտենք, փետրվարի 1-ին Կարսում մեկնարկելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչև փետրվարի 12-ը։ Դրանցում ներգավված կլինեն տանկային միավորումներ, հրետանային զորամասեր, դիպուկահարների ջոկատներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ և ավիացիա։

Սպասվելիք զորավարժությունները մեծ խուճապ են առաջացրել հասարակության շրջանում: Խոսակցություններ են շրջանառվում, որ 2020 թվականին օգոստոսին տեղի ունեցած զորավարժությունները, որոնց հաջորդեց Արցախյան երկրորդ պատերազմը, կարող է կրկնվել: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ, որը չբացառեց նոր պատերազմի սկսելը. « Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն արդեն իսկ վտանգ է Հայաստանի համար: Ահռելի ծավալի զինտեխնիկայի, մարդուժի կուտակումները և պատերազմում թուրքական կողմի դրական ֆոնը, բացարձակ չի կանխորոշում պատերազմի ելքը մեր կողմից պարտության տեսքով: Եթե մենք այսօր իսկ պատրաստվենք պատերազմի, ապա այն այս անգամ պարտությամբ չի ավարտվի մեզ համար»,- նշեց քաղաքագետը:

Նա ներկայիս իշխանությանը անվանեց վարչախումբ, իշխանությունը վերագրելով ժողովրդին: Սարո Սարոյանը այն կարծիքին է, որ Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտվեցինք վարչախմբի պատճառով.  «Գործող վարչախումբը տգետների մի խումբ է, ինչում բոլորն արդեն համոզվել են: Պետական կառավարման բոլոր լծակները վերցրել են իրենց ձեռքում և թույլ չեն տալիս, որ կարող և ունակ մարդիկ գան՝ խնդիրները լուծելու: Տգիտությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ մարդիկ կարողանան էական առաջխաղացում ունենան ներկայումս ծառացած խնդիրների լուծման համտեքստում»,- ընդգծեց Սարո Սարոյանը:

Նա տգիտությանը զուգահեռ մատնանշեց նաև ներկայիս վարչախմբի դավաճան լինելը. «Վերջին ամիսների գործընթացները շատ մարդկանց ցույց են տալիս, որ բացի տգիտությունից, շատերի մոտ կա նաև այլ մոտիվ, և այդ մոտիվը մեկնաբանում են որպես դավաճանություն: Զուտ բարոյական հարթությունում բոլորս էլ համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իսկապես դավաճանություն է, բայց քրեաիրավական տեսանկյունից խնդիրը պարզաբանման, քննության կարիք ունի»,- պարզաբանեց քաղաքագետը:

Սարո Սարոյանը նաև այն կարծիքին է, որ չի կարելի բացառել նոր պատերազմի սկսվելը. « Եթե տեսնենք, թե՛ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում  ինչեր են կատարվում՝ մեր աչքի առաջ պահելով Արցախյան երկրորդ պատերազմը, ոչ ոք այսօր չի բացառի, որ ևս մեկ պատերազմ կլինի. որքան անգետ պետք է մարդ լինի, որ բացառի նոր  պատերազմի հավանականությունը»,- ընդգծեց նա:

Վերջինս նոր պատերազմ սկսելը ուղղակիորեն չկապեց Կարսում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ. «Իսկապես, մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում: Աշխարհը մտել է մի այնպիսի շրջափուլ, որտեղ խնդիրները ուժային կարգով են լուծվում: Ըստ էության՝ նոր աշխարհակարգի կառուցման գործընթաց է տեղի ունենում նախկին իրավական բոլոր գործիքները, որոնք եղել են, դարձել են ժամանակավրեպ»,- նշեց քաղաքագետը:

Նա այն համոզմունքն ունի, որ վայրկյան առաջ պետք է փոխվեն Հայաստանի և Արցախի ռազմակավարական ծրագրերը. « Քանի դեռ ռազմավարական ծրագրավորման գործում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, մենք օդում կախված ենք մնալու: Եթե Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, իսկապես,  նորմալ ղեկավարություն լիներ, մեր հնարավորությունը շատ մեծ էր այդ պատերազմում հաղթելու»,- եզրափակեց Սարո Սարոյանը: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ)
Ամենադիտված