Ameriabank Receives Euromoney Award for Excellence 2021 as the Best Bank in Armenia Ameriabank’s Mashtots Branch Opened its Doors and Has a Special Offer on Privileged Terms for New Clients ''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’ Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRD The construction of the “Eternity Square” has already begun. Interview with Francis Malige I think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber “Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de Ruijter Interview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD 

Մարդ որքան անգետ պետք է լինի, որ բացառի նոր  պատերազմի հավանականությունը. քաղաքագետի անդրադարձը՝ Կարսի զորավարժություններին

Society

Ինչպես գիտենք, փետրվարի 1-ին Կարսում մեկնարկելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչև փետրվարի 12-ը։ Դրանցում ներգավված կլինեն տանկային միավորումներ, հրետանային զորամասեր, դիպուկահարների ջոկատներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ և ավիացիա։

Սպասվելիք զորավարժությունները մեծ խուճապ են առաջացրել հասարակության շրջանում: Խոսակցություններ են շրջանառվում, որ 2020 թվականին օգոստոսին տեղի ունեցած զորավարժությունները, որոնց հաջորդեց Արցախյան երկրորդ պատերազմը, կարող է կրկնվել: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ, որը չբացառեց նոր պատերազմի սկսելը. « Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն արդեն իսկ վտանգ է Հայաստանի համար: Ահռելի ծավալի զինտեխնիկայի, մարդուժի կուտակումները և պատերազմում թուրքական կողմի դրական ֆոնը, բացարձակ չի կանխորոշում պատերազմի ելքը մեր կողմից պարտության տեսքով: Եթե մենք այսօր իսկ պատրաստվենք պատերազմի, ապա այն այս անգամ պարտությամբ չի ավարտվի մեզ համար»,- նշեց քաղաքագետը:

Նա ներկայիս իշխանությանը անվանեց վարչախումբ, իշխանությունը վերագրելով ժողովրդին: Սարո Սարոյանը այն կարծիքին է, որ Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտվեցինք վարչախմբի պատճառով.  «Գործող վարչախումբը տգետների մի խումբ է, ինչում բոլորն արդեն համոզվել են: Պետական կառավարման բոլոր լծակները վերցրել են իրենց ձեռքում և թույլ չեն տալիս, որ կարող և ունակ մարդիկ գան՝ խնդիրները լուծելու: Տգիտությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ մարդիկ կարողանան էական առաջխաղացում ունենան ներկայումս ծառացած խնդիրների լուծման համտեքստում»,- ընդգծեց Սարո Սարոյանը:

Նա տգիտությանը զուգահեռ մատնանշեց նաև ներկայիս վարչախմբի դավաճան լինելը. «Վերջին ամիսների գործընթացները շատ մարդկանց ցույց են տալիս, որ բացի տգիտությունից, շատերի մոտ կա նաև այլ մոտիվ, և այդ մոտիվը մեկնաբանում են որպես դավաճանություն: Զուտ բարոյական հարթությունում բոլորս էլ համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իսկապես դավաճանություն է, բայց քրեաիրավական տեսանկյունից խնդիրը պարզաբանման, քննության կարիք ունի»,- պարզաբանեց քաղաքագետը:

Սարո Սարոյանը նաև այն կարծիքին է, որ չի կարելի բացառել նոր պատերազմի սկսվելը. « Եթե տեսնենք, թե՛ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում  ինչեր են կատարվում՝ մեր աչքի առաջ պահելով Արցախյան երկրորդ պատերազմը, ոչ ոք այսօր չի բացառի, որ ևս մեկ պատերազմ կլինի. որքան անգետ պետք է մարդ լինի, որ բացառի նոր  պատերազմի հավանականությունը»,- ընդգծեց նա:

Վերջինս նոր պատերազմ սկսելը ուղղակիորեն չկապեց Կարսում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ. «Իսկապես, մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում: Աշխարհը մտել է մի այնպիսի շրջափուլ, որտեղ խնդիրները ուժային կարգով են լուծվում: Ըստ էության՝ նոր աշխարհակարգի կառուցման գործընթաց է տեղի ունենում նախկին իրավական բոլոր գործիքները, որոնք եղել են, դարձել են ժամանակավրեպ»,- նշեց քաղաքագետը:

Նա այն համոզմունքն ունի, որ վայրկյան առաջ պետք է փոխվեն Հայաստանի և Արցախի ռազմակավարական ծրագրերը. « Քանի դեռ ռազմավարական ծրագրավորման գործում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, մենք օդում կախված ենք մնալու: Եթե Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, իսկապես,  նորմալ ղեկավարություն լիներ, մեր հնարավորությունը շատ մեծ էր այդ պատերազմում հաղթելու»,- եզրափակեց Սարո Սարոյանը: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ameriabank. The Largest Taxpayer among Armenian Banks according to the Results of the Second Quarter of 2021 Ameriabank Receives Euromoney Award for Excellence 2021 as the Best Bank in Armenia Moody's revised the Outlook on Ameriabank to Stable Ameriabank’s Mashtots Branch Opened its Doors and Has a Special Offer on Privileged Terms for New ClientsArtak Tovmasyan has announced about the unreliability of electoral lists in parliamentary electionsMy team and I will be a "pressure group" for the next government. ArtakTovmasyanS&P Revised the Outlook on Ameriabank to Stable ''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRDCatholicos of All Armenians heads for Syunik Province, Artsakh108 new cases of COVID-19 confirmed in ArmeniaAzerbaijan authorities plan to "squeeze" everything from "terrorist show" related to Armenian captivesArmenia acting premier: We had recorded 40% increase in tax revenues according to 2019 resultsPresident: Impossible to ensure peace in region or stay in Artsakh without Russia army joint effortsArmenia judiciary to have 10 more judgesArmenia MFA information department chief: All deputy FMs carrying out their dutiesAmeriabank Announces a Contest for Bank Card Design The construction of the “Eternity Square” has already begun.BSTDB Provides EUR 23 million Loan to Ameriabank to Boost SME Financing in ArmeniaThe gift from benefactor Mikayel Vardanyan to students of Special Educational Complex for Children with Hearing Disorders in the amount of 109 million AMDInterview with Francis MaligeI think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber“Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de RuijterInterview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Interview with Philip Lynch Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws