ՀՀ վարչապետը հայտնվել է Հաքքին․ազ-ի գլխավոր նորություների շարքում
ОбществоԱդրբեջանական Հաքքին․ազ լրատվական կայքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Շուշիի վերաբերյալ Ազգային ժողովում արած հայտարարությունը։ «Շուշին ադրբեջանական քաղաք է»,- ահա այսպես է թշնամական երկրի կայքը վերնագրել ՀՀ վարչապետի արտահայտությունը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ Շուշին 90% ադրբեջանցի բնակիչ ունենալով՝ հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- ասել էր նա։
Նկատենք, որ համացանցում բուռն քննարկվեց Փաշինյանի այս հայտարարությունը և նշվում էր՝ եթե Ալիևը մեծ գումարներ է ծախսում այս թեզը միջազգային ատյաններում հնչեցնելու համար, ապա մեր երկրում օրենսդիրի ամբիոնից առաջին դեմքով է տարվում այդ քարոզչությունը։