Մադրիդի «Ռեալը» պարտվեց «Ալկոյանո» ակումբին և դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից
СпортՄադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի արտագնա խաղում ջախջախվեց «Ալկոյանո» ակումբից և ավարտեց ելույթները մրցաշարում:
Չորեքշաբթի օրը հանդիպումն ավարտվեց 2: 1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Գոլերի հեղինակ դարձան Խոսե Սոլբեսը և Խուանանին, իսկ «Ռեալի» կազմում գոլ խփեց Էդեր Միլիտանը:
Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը իր նորամուտը նշեց «Ռեալի» կազմում և դեղին քարտ ստացավ 116-րդ րոպեին: 110-րդ րոպեին «Ալկոյանոյի» խաղացող Ռամոն Լոպեսը խաղադաշտից հեռացվեց երկու դեղին քարտի համար: