Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства 

Քաղաքական դաշտի խաղացողների դիրքավորումը. ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը

Аналитический

Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտի խաղացողներին առաջարկեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգը: Դիտարկենք, թե քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ով և ինչ ռեսուրսների է տիրապետում, ինչ դիրքավորում ունի այս պահին դաշտում և ըստ այդմ՝ ում է ձեռնտու կամ հակառակը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 

Որքան էլ որ տարօրինակ չհնչի, սակայն Նիկոլ Փաշինյանին և իր թիմին արտահերթ խորհրդարանական ընտրությունները և՛ ձեռնտու են, և՛ ոչ այնքան: Մի կողմից ակնհայտ է, որ Փաշինյանը, ունենալով հանրային աջակցության որոշակի պաշար, պահպանում է հնարավորությունը ընտրությունների միջոցով վերընտրվելու և ամրապնդելու իր դիրքերը: Մյուս կողմից էլ առկա են լրջագույն ռիսկեր, Փաշինյանը գիտակցում է, որ քաղաքական դաշտում տեղի են ունենում խմորումներ, հանրային պահանջարկը ձևավորվում է նոր ուժեր, որոնց դեմ վարչապետը չի կարողանալու շահարկել «նախկինների» թեզը և այդ ուժերը կարող են հաղթանակ տանելով Փաշինյանին խաղից դուրս թողնել: 

Հաջորդ խոշոր խաղացողը ՀՀԿ-ն՝ ՍԵրժ Սարգսյանի գլխավորությամբ: Ավելորդ է նշել, որ ՀՀԿ-ի առավելություններից է քաղաքական կուռ թիմի առկայությունը, կազմակերպչական ռեսուրսները: Չմոռանանք նաև, որ ՀՀԿ-ն հեղափոխությունից երեք տարի անց էլ շարունակում է իր ձեռքում պահել բավական լուրջ քաղաքական լծակներ, խոսքը՝ ՏԻՄ ղեկավարների մասին է՝ գյուղապետերի, համայնքապետերի և քաղաքապետերի: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել` առևերույթ պահպանելով լոյալությունը գործող իշխանություններին: Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես էլ պայքար է ծավալվել հատկապես ՏԻՄ հանդեպ վերահսկողության սահմանման համար, քանի որ հայաստանյան իրականության մեջ՝ հատկապես ընտրությունների ժամանակ, այդ հանգամանքը զգալի առավելություն է ապահովում: Այս տեսանկյունից ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար միանշանակ ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, սակայն վերջինս թիմի ներսում հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ ընտրությունների, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի: Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանի հրաժարականի շուրջ կոնսենսուսը առկա է բոլոր ընդդիմադիր ուժերի մոտ, սակայն միայն Սերժ Սարգսյանն է, որ հայտարարել է վարչապետի՝ պաշտոնում մնալու դեպքում ընտրություններին չմասնակցելու մասին:

Մյուս խոշոր խաղացողը դաշտում ԲՀԿ-ն է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ն, տիրապետելով քաղաքական և կազմակերպչական ռեսուրսների, ունենալով լայն  ներկայացվածություն նաև մարզերում, մշտապես կարողացել է ապահովել կայուն ընտրազանգված և ձայներ: Ստեղծված իրավիճակում՝ պատերազմից հետո  ԲՀԿ-ն հավակնում է շատ ավելի մեծ ձայներ հավաքելուն, քան 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետևաբար՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ԲՀԿ-ին ձեռնտու է, քանի որ մեծ է ԱԺ-ում ներկայացվածությունն ավելացնելու հավանականությունը:

Ես մեկ խաղացող դաշտում Ռոբերտ Քոչարյանն է, ում դիրքերը, սակայն, թուլացնում է ծանրակշիռ քաղաքական պլատֆորմի բացակայությունը՝ ի դեմս սեփական քաղաքական թիմի: Նաև չի երևում թե ինչի հաշվին մոտ ապագայում այդ պլատֆորմը կարող է ձևավորվել: Քոչարյանի գլխավոր ռեսուրսը ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի հետ վերջինիս կապերն են և ընդգծված բարեկամական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ: Հասկանալի է, որ երկրորդ նախագահը ձգտելու է քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա ստեղծել և այնուհետև գործընթացներին մասնակցել հենց այդ քաղաքական ուժերի միջոցով: Սակայն, վերը նշված կոնսոլիդացիայի ձևավորման մեջ մեծ դեր է խաղալու հենց ռուսական գործոնը, իսկ 17+ ձևաչափի մաս կազմող բոլոր ծանրակշիռ քաղաքական ուժերը այսօր ունեն իրենց սեփական քաղաքական խաղը, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ առնվազն այս փուլում Քոչարյանը չունի լուրջ խաղացողներ, որոնց վրա կկարողանար հենվել:

Հիմնական խաղացողներից մյուսը ՀՅԴ-ն է, որը թեև աչքի չի ընկնում իր մեծ ընտրազանգվածով, սակայն դաշտում ունի իր քաղաքական «նիշան»` ի հաշիվ կայուն քաղաքական գծի՝ խոսքը ազգային արժեքների պահպանման, ազգայնական քաղաքական գծի մասին է: ՀՅԴ դիրքերը ամրապնդվել են նաև ազգայնական մեկ այլ ուժի՝ Սասնա Ծռերի վերջին շրջանում արձանագրած պասիվության և թուլացման ֆոնին: Կարևոր դեր ունի նաև այն սերընդափոխությունը, որը տեղի ունեցավ ՀՅԴ-ում, ի դեմս Իշխան Սաղաթելյանի` այս ուժը հաջողում է նորովի ներկայանալ դաշտում և առաջ քաշել նոր գաղափարներ: 

Քաղաքական դաշտի հիմնական խաղացողների ռեսուրսների և դիրքավորման վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս պահի դրությամբ դաշտում որոշակիորեն առավել շահեկան դիրքում են ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Մյուս քաղաքական խաղացողները, ունենալով պոտենցիալ,  այս կամ այն գործոնի բացակայության կամ թույլ լինելու պատճառով այս պահին չեն կարող հավակնել լիդերությանը քաղաքական դաշտում և առավել ևս՝ արտահերթ ընտրություններում լուրջ հաջողություններ արձանագրելուն: Ի դեպ, դրանց անցկացումն էլ դեռ հարցականի տակ է՝ Փաշինյանի թիմակիցների շրջանում գնալով ամրապնդվում է այն միտքը, որ ընտրությունները պետք է լինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական և Փաշինյանը պետք է դիմանա մինչև 2023 թվականը, մի բան, ինչը կապիտուլյացիոն ակտ ստորագրած վարչապետի համար անչափ բարդ իրագործելի խնդիր է թվում..

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMS
Самое популярное