«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» Իտալիայի Սուպերգավաթում
Спорт«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» ու նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը:
Հանդիպումը, որը տեղի ունեցավ Ռեջիո Էմիլիա քաղաքում, ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերը խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն և Ալվարո Մորատան: Նեապոլցիների կազմում Լորենցո Ինսինյեն 80-րդ րոպեին չկարողացավ 11 մետրանոց նշանակել: Ռոնալդուի համար գնդակը 760-րդն էր նրա պրոֆեսիոնալ կարիերայում: «Յուվենտուսը» 9-րդ անգամ նվաճեց տիտղոսը: Թուրինյան ակումբը ռեկորդակիր է Իտալիայի ամենաշատ նվաճած Սուպերգավաթների ռեկորդով, որին հաջորդում է «Միլանը»: Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի չեմպիոնությունը, «Նապոլին»՝ Իտալիայի գավաթը: