ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

33 օր շարունակ հրետանիով կռիվ է տվել որդիս, տղերքը քնել են խրամատներում՝ փոշոտ ու կեղտոտ. զոհված Իշխան Մանուկյանի մայրը՝ հերոսացած որդու մասին

Հասարակություն
Իշխան Մանուկյանը ևս զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության: 18 տարեկան զինվորը մինչև վերջին շունչը, կյանքի գնով պահեց իրեն վստահված դիրքը: 
 
Իշխանը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ. «Իշխանս շատ ընկերասեր էր, հանգիստ բնավորությամբ, հավասարակշռված, յուրահատուկ էր որդիս: Ազատ ժամանակ սիրում էր այցելել մարզասրահ, կամ պարզապես զբոսնել ընկերների հետ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իշխանի մայրը՝ Լիանա Մանուկյանը:
 
Իշխանը ատամնատեխնիկի որակավորումը ստանալուց հետո հուլիսի 30-ին զորակոչվեց բանակ: Նա հրետանավոր էր. « Տղաս ևս մասնակից եղավ այդ չարաբաստիկ պատերազմին: Նա Արա լեռան հրետանավորն էր: Շատ էր սիրում զինակից ընկերներին և հրամանատարությանը»,- նշեց Լիանա Մանուկյանը:
Իշխանը պատերազմը սկսելու առաջին երկու օրը որևէ կերպ կապ չի հաստատել ընտանիքի, իսկ երբ զանգահարեց... «Իսկ երկու օր անց, երբ զանգահարեց շատ ուրախ ձայնով էր, ինքնավստահ, ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ ամեն բան լավ է»,- վերհիշում է հերոսի մայրը:
Իշխանը իր վաշտով 33 օր շարունակ եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Մարտունի, Մարտակերտ. «33 օր շարունակ հրետանիով կռիվ է տվել որդիս, տղերքը քնել են խրամատներում՝ փոշոտ ու կեղտոտ, ու այսքանից հետո էլ Իշխանը մի բառ անգամ չի ասել, չի դժգոհել, միայն հանգստացրել է ինձ»,- սրտի ցավով ասաց Լիանան:
Որքան էլ, որ Իշխանի մոտ ստացվել էր տանեցիների հետ խոսելիս մշտապես պահել բարձր տրամադարությունը, միևնույն է, մի հեռախոսազանգի ժամանակ նա այլևս չկարողացավ ձևացնել, թե ամեն ինչ լավ է. « Մի օր շատ տխուր ու լարված խոսեց ինձ հետ: Անգամ պայթյունի ձայներն էին լսելի: Բայց էլի ինձ էր հանգստացնում՝ ասելով, որ պարզապես արձագանքում են այդ ձայները, և որ ինքը ապահով է»,-ասաց Իշխանի մայրը: 
Վերջինս նաև պատմեց, որ Իշխանի զինակից ընկերները իրենց պատմել են, որ Իշխանը մեկ անգամ փրկվել է մահից, և դա թաքցրել է ընտանիքի անդամներից. «Որդուս զինակից ընկերները, երբ այցելել էին մեր տուն, պատմեցին, որ Իշխանս փրկել է նրանց կյանքը: Հադրութի գյուղերից մեկում Իշխանը նկատել է թշնամու «Յաշմա» հատուկ ջոկատայիններին, որոնք ցանկացել են իրենց շրջափակել, և առանց խուճապի մատնվելու արագությամբ այդ մասին զեկուցել է հրամանատարությանը»,- հպարտությամբ ասաց հերոսի մայրը: 
Իշխանը տանեցիների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին. «Ձայնի մեջ հոգնածություն նկատեցի, բայց, բնավորությամբ պայմանավորված, այդպես էլ չխոստովանեց, որ հոգնած է: Ինձ ասաց, որ կզանգահարի նորից, տղաների հետ է, գործ ունեն անելու»,- ցավով վերհիշում է Լիանան՝ հավելելով, որ այդ հեռախոսազանգի ժամանակ էլ էին լսելի պայթյուների ձայները:
 
Իշխանը չզանգահարեց ալևս...  Հոկտեմբերի 29-ին անօդաչու սարքից ծանր վիրավորում է ստանում և 5 օր շարունակ պայքարում է իր ապրելու իրավունքի համար, սակայն այրվածքները այնքան խորն են եղել, որ չի կարողացել հաղթահարել այդ վերքերը: Իշխանը 33 օր շարունակ համառ մարտ վարելով թշնամու դեմ հավերժացավ...
Զվարթ Պետրոսյան
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված