Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի
ПравоՀՀ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է.
«Ի պատասխան լրատվամիջոցներում այս թեմայով գրառման.
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը»: