Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու Վահան Քերոբյանը իրավիճակին խորքային չի տիրապետում․ ներդրումային ծրագրի ղեկավար Այս անբարո գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք․ Տավուշի մարզպետը` սահմանների որոշման գործընթացի մասին Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահ Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը. Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ Բագրատյանին Ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. Ռազմիկ Գևորգյան Բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու. Էդմոն Մարուքյան Հեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Թեւան Պողոսյան «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան 

Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ

Իրավունք

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացն  ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այդ հարցով Արման Թաթոյանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների:

«Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների:

Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո: Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։

Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։

Այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների բացարձակ և չունի լեգիտիմություն:

Հետևաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ: 

Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։

Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների:

Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:

Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հայ գերիներին ազատելու Բաքվին ուղղված կոչով բանաձև կներկայացնի ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան ԱբրահամյանԵթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու ՍԱՊԾ-ին Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում. Իշխան ՍաղաթելյանՎահան Քերոբյանը իրավիճակին խորքային չի տիրապետում․ ներդրումային ծրագրի ղեկավարԱրմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2106-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր Այս անբարո գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք․ Տավուշի մարզպետը` սահմանների որոշման գործընթացի մասինԹշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահՉձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ ՇահնազարյանՓաշինյան Նիկոլ Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացեք. Անահիտ ԲախշյանԲա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը. Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ ԲագրատյանինԻնչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված նկարահանման ժամանակ Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. Ռազմիկ ԳևորգյանԲանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու. Էդմոն ՄարուքյանՀեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով. Թեւան Պողոսյան «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն ՎրթանեսյանՆոյեմբերի 10-ի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո անէացավ. Զոհրաբյան Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ Եթե Հայաստանում կա փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Անհայտ անձանց կողմից «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները Եթե ասում եք սահմանագծում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները. Տիգրան ԱբրահամյանԱԱԾ-ն պարզաբանում է համացանցում տարածված տեսանյութը ԿապանիցՏավուշի մարզում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆՄարտի 8-ին` ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան. Հայրենիքի փրկության շարժումԱյս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ«ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունըՀենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում.ԲագրատյանԱդրբեջանցիները շրջում են Կապանում և տեսանկարահանում շենքերն ու մարդկանց․ MediaportՎերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին. Միքայել ՄինասյանՆոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է, այն լինելու է ողջ Հայաստանի համար հարձակում. Հայկ ՄարտիրոսյանԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձյուն է տեղումԱրուս Տիգրանյանի եւ ամուսնու ջերմ հոլովակըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար մեքենաՎթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ«Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի երեկոյան կերպարըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422 նոր դեպք. մահացել է 3 մարդԻ՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը․ շաբաթվա հորոսկոպՍյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն․ ՀՀ ՄԻՊԵս ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա ԶոհրաբյանԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է. Գագիկ Համբարյան Կոտայքի մարզում բախվել են BMW X3-ը և Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱնդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. «Փաստինֆո» Բաղրամյանը «նախկինների» վերադարձի մասին չէ. Արմեն Աշոտյան Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան
Ամենադիտված