ԱՀԿ-ն բացատրել է կորոնավիրուսից մահացության աճի պատճառները
Գիտություն և ՄշակույթԿորոնավիրուսից մահացության մակարդակի բարձրացումը կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերբեռնվածության հետ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն: «Եթե դուք ունեք վիրուսի փոխանցման բարձր մակարդակ, դուք կունենաք ավելի շատ վարակի դեպքեր: Գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե ավելի շատ դեպքեր ունենաք, ավելի շատ հոսպիտալացում կունենաք, և երբ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն կա, դուք կունենաք մահացության աճ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Վան Կերխովեն: