Արա Պապյանը կողմ է չիպավորմանը
Բլոգոսֆերա«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Հիշում եք ինչ աղմուկ էր չիփավորման դեմ: Ես միշտ կողմ եմ եղել և կողմ եմ դրան: Դա հնարավորություն է տալիս շատ արագ գտնել, օրինակ, կորած երեխաներին, ձյան տակ մնացած մարդկանց, անտառում ու սարում մոլորվածներին: Անսխալական բուժօգնություն ցուցաբերել ավտովթարի ուշակորույս վիրավորներին, ցանկացած անձի մասին իմանալ ալերիգիաների առկայությունը»: