Ֆրանսիայի առաջնության խաղում «Պարի Սեն Ժերմենը» ջախջախեց «Մոնպելյեին»
ՍպորտՖուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Մոնպելյեին»: Սեն-Դենիսում կայացած խաղն ավարտվեց ՊՍԺ-ի՝ 4-0 հաշվով հաղթանակով: Դուբլի հեղինակ դարձան Կիլիան Մբապպեն, Նեյմարը և Մաուրո Իկարդին: 19-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Մոնպելյեի» դարպասապահ Ջոնաս Օմլինը:
Փարիզցիները 45 միավորով բարձրացան մրցաշարային աղյուսակում՝ երեք միավորով առաջ անցնելով «Լիլից»: «Մոնպելյեն» 28 միավորով 11-րդն է: Հաջորդ հանդիպումը ՊՍԺ-ն կանցկացնի հունվարի 31-ին` արտագնա խաղում՝ «Լորիտի» հետ: