Արա Այվազյանը հուշանվեր է հանձնել իր վրաց գործընկերոջը
ForeignՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել Վրաստանի Կախեթի շրջանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանի ոչ պաշտոնական հանդիպումից:
Նաղդալյանը գրել է.
«Արա Այվազյան. «Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։
Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ»։