Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան (տեսանյութ) «Ամենասիրուն»․ Իննա Խոջամիրյանի նոր հրապարակումն Արենիից ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համար Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս» Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անում Կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ Անթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացան 

«Այդ օրը նրա ձայնի մեջ անհանգստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի բոթը լսելուն պես հայրենիքի պաշտպանությանը եկան ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչներ։ Պատերազմի օրերին շատ էին անգամ երիտասարդ աղջիկների և կանանց կամավորագրումը։ Ամեն մեկը փորձում էր իր օգուտը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։

Սեպտեմբերի 27-ին իրեն վստահված դիրքն էր պաշտպանում նաև զինվորական Իրինա Լավրենտի Մուսայելյանը։  Իրինան ծնվել է 1979 թ. փետրվարի 10-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում․ «Քույրս ամուսնացած էր, տարիներ առաջ մահացավ նրա ամուսինը։ Իրինան ունի 23 տարեկան մեկ տղա, որը ամուսնացած է և ունի երկու երեխա, իսկ երրորդը շուտով կծնվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Իրինայի քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը։

Իրինան ազատ ժամանակ սիրում էր համեղ խմորեղեններ պատրաստել, սիրում էր նաև գործել շյուղով․ «Քույրս շատ բարի է, հոգատար, կյանքը սիրող, ժպտերես․ երբեք ցույց չի տվել իր ներսի ցավը։ Իրինան շատ է սիրում փոքր երեխաների, մեծ հավատ ունի դեպի Աստված, գրեթե ամեն կիրակի եկեղեցի էր գնում»,- նշեց անհետ կորածի քույրը։

 Վերջինս ասաց, որ քույրը բնույթով վախեցող չի, համարձակ է ամեն տեղ և ամեն հարցում․  «Անգամ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ չի վախեցել, մենք բոլորս վախեցած էինք և անդադար լաց էինք լինում, բայց ինքը հանգիստ էր։ Այն ժամանակ դեռ 14 տարեկան էր, բայց արդեն նկատելի էր ներսի համարձակությունը»,- վերհիշեց Քրիստինեն։

Իրինան 4 տարի է, ինչ զինվորական է, շատ է սիրել իր աշխատանքը և հպարտությամբ կատարել է իրեն վստահված ցանկացած առաջադրանք․  «Բոլորի կողմից սիրված ու հարգված է, նույնն էլ ինքն է բոլորի հանդեպ։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Դրմբոնի զորամասում» ,- պատմեց մեր զրուցակիցը։

Պատերազմի մասին լուրը լսելուն պես սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ Իրինան արդեն Թալիշում էր․․․ «Սեպտեմբերի 27-ին մինչև ժամի չորսը խոսել ենք քրոջս հետ, սակայն դրանից հետո ու մինչ օրս որևէ կապ չենք կարողացել հաստատել նրա հետ»,- ցավով նշեց Իրինայի քույրը։

Թեև Իրինայից պատերազմի առաջին իսկ օրվանից լուր չի եղել, բայց ըստ ականատեսների խոսքերի` նրանք երկար ժամանակ կռիվ են տվել՝ իրենց հրամանատարը տանկ է խփել, ինչից հետո էլ թշնամին իրենց ուղղությամբ սկսել է  հարվածներ հասցնել․ «Վերջին անգամ, որ խոսել էինք, ասաց՝ շատ ահավոր վիճակ է, կարծես` երկնքից կարկուտ  թափվի։ Որքան էլ որ քույրս միշտ համարձակ է եղել, բայց այդ օրը ես նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»,- նշեց Քրիստինեն։
Ըստ անհետ կորածի քրոջ խոսքերի՝ մինչև այսօր որևէ իր չեն գտել իր քրոջից և ոչ էլ մարմինը․ «Մայրս ԴՆԹ-ի անալիզ է հանձնել, սակայն դեռ որևէ արձագանք չկա։ Իրենց վաշտից 10 հոգի զոհվել են, իսկ 5-ը համարվում են անհետ կորած։ Մենք չենք բացառում նաև քրոջս գերի լինելու տարբերակը»,- եզրափակեց անհետ կորածի քույրը։
Զվարթ Պետրոսյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան (տեսանյութ)«Ամենասիրուն»․ Իննա Խոջամիրյանի նոր հրապարակումն Արենիից ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համարԱպրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս»Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անումԿացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխԱնթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացանՄոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին․ Դուգին Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում զոհվել է օդաչուն Պատերազմի պատասխանատուներին կարող եք քննել հունիսի 20-ին. Մարուքյան Սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն «Մենք այնպիսի քայլերի կդիմենք, որ աշխարհը թնդա, ու հայ ժողովուրդը ոտքի կանգնի». Մովսիսյան Ես հիմա կողմնորոշում չունեմ. Նազիկ Ամիրյանը՝ որևէ քաղաքական ուժի սատարելու մասին Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են․ Մովսես Հակոբյան «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն պահանջում է պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումը. հայտարարություն «Պետք է շտկենք մեր կորացած մեջքը և փորձենք ոտքի կանգնել». Ֆելիքս ՊողոսյանՎաշինգտոնը հայտարարել է միջուկային զենքով Ճապոնիային պաշտպանելու պատրաստակամության մասինՊետք է համախմբվենք. Նազիկ Ամիրյանը հիմնադրեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների օրենքը և չի դիմելու ՍԴ36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է Երգի պրեմիերա․ Էրիկ՝ «Էն որ ասում են»Նեյմարը դարձել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստԶառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել էՄգեր Արմենիան իր կուսակցության գրասենյակն է բացել ՍիսիանումՁեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում Երկար տարիներ չարածների «փոսն ենք լցնում-լցնում» և դեռ պետք է շարունակենք լցնել․ ՓաշինյանԱՄՆ Մինեսոտա նահանգում, բողոքի ցույցերի արդյունքում, բերման է ենթարկվել շուրջ 100 մարդՓաշինյանը Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը Մեր երկրի անվտանգային համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա․ ՓաշինյանՄինչև 3 հա վարելահողերի կաթիլային ոռոգման անցնելու դեպքում նախատեսվում է 5 տարի ջրի գումար չգանձել Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Բենզեմայի հետ մինչև 2023 թվականըԾառայության ընթացքում զոհված զինվորների ու փրկարարների գերեզմանների ծախսերը կփոխհատուցվեն Ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստության նշաններ չեն տեսնումԳյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետներն Արարատում քննարկել են բուսասանիտարական ոլորտի հարցերՀայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպքՆյու Յորքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ոստիկանության բռնությունների դեմՏիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ ՓաշինյանիՆերքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի. Արդարադատության փոխնախարարՇուշան Երիցյանը՝ գրավիչ կերպարում«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ երեխա է ծնվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Ֆրանսիայում ութ մարդ է մահացել
Ամենադիտված