«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան 

Ինչ են ակնկալում ամերիկահայ կառույցները Բայդենի վարչակազմից

Արտաքին Քաղաքական

Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ։ 

Ամերիկահայ կազմակերպությունները ողջունել են ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդընի ընտրությունը: Ամերիկայի հայկական համագումարն ու Հայ Դատի հանձնախումն առանձին հայտարարություններով պատրաստակամություն են հայտնել աշխատել նոր վարչակազմի հետ՝ ընդգծելով, որ նախագահ Բայդընը լավատեղյակ է հայկական օրակարգից:

«Բայդընը քաջատեղյակ է Հայաստանի ու Արցախի մասին Սենատում իր տասնամյակների գործունեության շնորհիվ, ինչպես նաև որպես փոխնախագահ: Պետք է խոստովանենք, որ որպես սենատոր շատ ավելի բարենպաստ ու հստակ կեցվածք ուներ Հայաստանի ու Արցախի վերաբերյալ»,- նշում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:

«Եթե նայենք այն դիրքորոշումներին, որոնք հայտնել էր որպես թեկնածու փոխնախագահ Բայդընը հայկական խնդիրների մասին և այն դիրքրոշումներին, որոնք հնչել են Էնթոնի Բլինքենի պետքարտուղարի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ, ապա կարող ենք տեսնել, որ այս արձագանքները համապատասխանում են հնչեցրած խոստումներին»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր, մարդասիրական ու ռազմական օգնություն Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն արգելող 907 ենթաբաժնի կիրառում: Ամերիկահայ կազմակերպությունները բարձրաձայնում են իրենց օրակարգը՝ հույս հայտնելով, որ նոր վարչակազմը հետևողական կգործի ամերիկահայությանը հուզող հարցերում:

Առաջնային խնդիրներից է, սակայն, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակն անցած տարվա պատերազմի արդյունքում, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության և մարդասիրական բնույթի մարտահրավերները: Ամերիկահայ կառույցները հորդորւոմ են վարչակազմին վերականգնել ԱՄՆ ակտիվ դերակատարումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

«Մեզ համար հայ ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունն առաջնային հարց է: Պետք է վստահ լինենք, որ մարդասիրական օժանդակությունը հասնում է հայ ժողովրդին և որ, իհարկե, ԱՄՆ-ը ստանձնում է առաջատարի դեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասում է Արդունին:

«Համագործակցելով Կարմիր խաչի հետ՝ ամերիկյան կառավարությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով, որպեսզի հայ ռազմագերիները վերադառնան իրենց ընտանիքներ»,- կարծում է Չուլջյանը:

Օրերս նոր վարչակազմի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը գրավոր անդրադարձել էր ԼՂ հետ կապված շատ խնդիրներին: Նա հիշեցրել էր, որ նախագահ Բայդընը կողմնակից է ԱՄՆ-ի դիվանագիտական ակտիվ ներգրավվածությանը՝ տևական կարգավորմանը հասնելու համար և շեշտել` իր հաստատման դեպքում նա կխթանի Մինսկի խմբի և դիվանագիտական այլ խողովակների միջոցով ԱՄՆ-ի ակտիվ գործունեությունը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` երրորդ կողմերի միջամտությունը կանխելու համար:

Բլինքենն աջակցում է Հայաստանին անվտանգության, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտների օգնության տրամադրմանը, կողմնակից է ղարաբաղյան ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը: Հաստատման դեպքում նա պատրաստ է աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության օգնության մակարդակը:

Իրենց հերթին ամերկիկահայ շրջանակները շարունակոեւմ են մտահոգություն հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ՝ կոչ անելով Բայդընի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և կիրառել Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժինը, որով արգելվում է ուղիղ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել ԼՂ և Հայաստանի դեմ ուժի կիրառումից: Ըստ Եղիսաբեթ Չուլջյանի՝ նախագահ Բայդընը Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժնի ընդունման աջակիցներից մեկն էր ԱՄՆ Սենատում:

Այս կապակցությամբ Բլինքենն իր գրավոր արձագանքում ընդգծել էր, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված ռազմական գործողությունները՝ նոր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Նա չբացառեց 907 ենթաբաժնի չեղարկումից հրաժարումը, եթե հանգամանքները թույլ տան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներ
Ամենադիտված