Որոշ ակտիվիստներ Պուտինին հավատարմության կոչերի տեղատարափ են տարածում. Դանիել Իոաննիսյան
Блогосфера«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. ««ՖեյսբուքաՀայության» որոշ ակտիվիստներ այսօր Պուտինին հավատարմության ուղերձների ու կոչերի տեղատարափ են տարածում։ Ոչ թե Ռուսաստանին, ոչ թե ռուս ժողովրդին, այլ հենց՝ Վլադիմիր Պուտինին։
Մանրից սկսում եմ պատկերացնել, թե ինչ տեսք ունեին այն հայերը, որոնք աջակցում էին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնած Իոսիֆ Ստալինին։
Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Կրեմլին ավելի հավատարիմ լինելով կարող է Արցախի ճակատագիրն էապես ավելի հայանպաստ լիներ, թող նայեն այս տեսանյութը»: