«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից
Общество«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, որը այսօր «Արժանապատվության ավտերթի» ժամանակ բերմեն էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։