«Բավարիա»-ն երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Բունդեսլիգայում
ՍպորտԳերմանական Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է հաղթարշավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային առաջնության 19-րդ տուրում «Բավարիա»-ն հյուրընկալվել էր «Շալկե»-ին: Մյունխենյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «կապույտների» դարպասը: Գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Մյուլլերը (դուբլ), Լևանդովսկին և Ալբան: «Շալկե»- «Բավարիա»` 0:4:
Այս տուրից հետո «Բավարիա»-ն Բունդեսլիգայի առաջատարն է 42 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգ»-ն ունի միայն 35 միավոր: «Շալկե»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը: