Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը 

Ճանաչեք Գոհարին, նա Արցախից է և խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում. ԵՊԲՀ ռեկտոր

Բլոգոսֆերա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր էջում գրում է.

«Ճանաչեք Գոհարին, ես վստահ եմ, որ նա իր խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում․․․ Գոհարը Արցախից է․․․

ԵՊԲՀ ասպիրանտ, արդեն նաև կրտսեր գիտաշխատող Գոհար Կարապետյանի կյանքը կտրուկ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերից՝ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի հետևանքով:

Նախքան պատերազմը, այդ ընթացքում և գրեթե պատերազմական վերջին օրերը (մինչև հիվանդանոցի տարհանումը) Գոհարն աշխատել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-լաբորանտ: Երիտասարդ մասնագետն օրուգիշեր՝ քիչ բացառություններով, անցկացրել է հիվանդանոցում: Լաբորատորիան, որտեղ աշխատել է Գոհարը, հիվանդանոցային այլ ծառայությունների հետ պատերազմական ժամանակահատվածում տեղակայվել է բունկերում: Պատերազմից հետո՝ ուսումը շարունակելու և աշխատանքով պայմանավորված նա այժմ տեղափոխվել է Երևան:

Գոհարն Արցախից է, ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետ: «Ցավոք, համալսարանն ավարտելուց հետո նեղ մասնագիտական ընտրության շրջանակը լայն չէր: Ընդունվել եմ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի լաբորատոր ախտորոշում մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա և զուգահեռ աշխատանքի անցա նաև Երևանի բժշկական կենտրոններից մեկում: Երեք ու կես տարի աշխատելուց հետո վերադարձա Արցախ: 2016 թ.-ին ընդունվեցի ասպիրանտուրա ԵՊԲՀ-ի կենսաքիմայի ամբիոն և, կարելի է ասել՝ բժշկական համալսարանն այդ ժամանակ ներկայացավ ողջ հմայքով»,-պատմում է ասպիրանտը:

Գոհար Կարապետյանն ընտրել է նեյրոգիտության ոլորտը, մասնավորապես այժմ աշխատում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում ոսկրածուծի հնարավոր փոխազդեցությունն ուղեղի վրա ուսումնասիրելով: Նրա խոսքով՝ ներկայիս նպատակները կապված են թեկնածուական թեզի հետ՝ աշխատել և ստանալ «պրոդուկտ», որը հույս ունի փոքրիկ ներդրում կլինի գիտական՝ մասնավորապես նեյորգիտության ոլորտի բազմաթիվ գաղտնիքների բացահայտման գործում:

Նա ընտրել է ոչ թե գիտնականի, այլ հետազոտողի ուղին:

«Գիտնականն այլ հասկացություն է, որին չեմ հանդգնում հավակնել: Հետազոտողի ուղին կապված է իմ հետաքրքրությամբ և սիրով՝ դեպի բժշկագիտությունը, դեպի մարդը: Օրինաչափ է, որ առեղծվածային մարդու ուսումնասիրությունները պետք է սկիզբ առնեն ուղեղից, այդ իսկ պատճառով սկսել եմ հենց ուղեղի հետազոտություններից՝ կենդանական մոդելներ օգտագործելով»,- մանրամասնում է համալսարանականը:

Անդրադառնալով գիտության թեմային՝ երիտասարդ հետազոտողը գտնում է, որ Հայաստանում գիտությունը հուսալի ձեռքերում է:

«Ունենք հրաշալի գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ, որոնց գիտական միտքը շատ ճկուն է, ովքեր ճիշտ հարցադրումներ են անում և գիտականորեն մոտենում դրանց լուծմանը: Կցանկանայի, որ հայրենիքում նրանց ստեղծագործելու պայմաններն ավելի բարենպաստ լինեն՝ ամբողջ ներուժը դրսևորելու համար»,- նկատում է Գոհարը:

Նրա դիտարկմամբ՝ գիտությունը պետք է զարգանա բոլոր ոլորտներում: Նա՝ որպես նեյրոգիտության լաբորատորիայի ասպիրանտ, շատ ոգևորված է ԵՊԲՀ-ում՝ առաջիկայում ուղեղի հետազոտության կենտրոն հիմնելու գաղափարով:

Այս քայլը հիանալի հիմք կլինի, որ ավելի շատ երիտասարդներ հետաքրքրվեն և զբաղվեն գիտությամբ, ինչպես նաև արդեն կայացած բժիշկներն իրենց պրակտիկ գործունեությունը համատեղեն գիտականի հետ, քանի որ այսօրվա աշխարհում լավ մասնագետ լինելու համար պետք է քայլել գիտության հետ համահունչ:

Ասպիրանտը ցանկանում է նպաստել ֆունդամենտալ գիտության զարգացմանը Հայաստանում և Արցախում: Նրա համար գիտությունը աշխարհաճանաչման և ինքնաճանաչման ճշգրիտ ուղի է»:

Ճանաչեք Գոհարին, ես վստահ եմ, որ նա իր խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում․․․ Գոհարը Արցախից է․․․ ԵՊԲՀ...

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on 2021 թ. հունվարի 24, կիրակի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմինԱլիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել ԳրիգորյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետԽաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացըՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը․ հայտարարությունՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. ՔՊ-ական (տեսանյութ)Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդունՀայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Սա հույսի առկայծող ճանապարհ է․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված սյան մասինՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման. Իոանիսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան
Ամենադիտված