Հայտնի են կորոնավիրուսի նոր ախտանիշներ. Daily Express
Science and cultureՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման բրիտանական կենտրոնը COVID-19- ի հինգ լրացուցիչ նշաններ է հայտնաբերել, գրում է Daily Express-ը: Դրանք են հևոցը, կրծքավանդակում ցավն ու սեղմումը, ուշադրության կորուստը, քնկոտությունը, կապտած շրթունքներն ու դեմքը։ Նոր տիպի վարակի այս նշանների ի հայտ գալը, ըստ բժիշկների, հիմք է տալիս անհապաղ դիմելու մասնագետին:
«Այս ցուցակը չի ներառում բոլոր հնարավոր ախտանիշները», - նախազգուշացրել են բրիտանացի փորձագետները և հորդորել վարակվածներին տեղեկացնել նրանց հիվանդության այլ հնարավոր դրսևորումների մասին: COVID-19- ի հիմնական նշանները ներկայումս ներառում են բարձր ջերմությունը, երկարատև հազ և համի ու հոտի կորուստը: