ՀՀ գլխին իջավ մի արհավիրք, որին թվում էր՝ Արցախը գլխացավանք է. Աշոտյան
ПолитическиеԱյսօր տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի ասուլիսը, որի ժամանակ նա ասաց, որ ՀՀ արտգործնախարարությունը խնդրում էր Իրանին, որ ընդուներ ՀՀ ԱԳՆ-ին, իսկ իրանցիներն էլ, ունենալով իրենց օրակարգը, այց չէին տալիս ՀՀ արտգործնախարարությանը. «Բացառապես մեր բանակի և մեր տղերքի շնորհիվ է, որ մենք 44 օր դիմացել ենք: Կոմունիկացիաների վերաբացման եռակողմ հայտարարությունը կյանքի կոչվեց սրանց օրոք, որոնք ունակ չեն պաշտպանելու մեր շահերը »,- ընգծեց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ ամոթ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում. «Ինտելեկտս ամեն անգամ ցավում է, երբ ես պետք է արձագանքեմ այդ տհաս դավաճանին: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ շատ հստակ բանաձևել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. սա է մեր կարգավորման բանաձևը: Լինելով փոխզիջումներին կողմնակից կողմ՝ Հայաստանը մշտապես կարողացել է պնդել ու հասնել նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ամրագրված է եղել որպես հիմնարար սկզբունք: Շատ վատ է, որ ՀՀ գլխին իջավ մի արհավիրք, որին թվում էր, որ Արցախը գլխացավանք է, որից ամեն գնով պետք է շուտ ազատվել: Բանակցությունները կարող էին տևել 20 տարի, 3 տարի, 100 տարի, բայց եթե պետք է պաշտպանել հայրենիքը, չի կարելի հոգնել, եթե դու դավաճան չես և չես եկել խուրդելու քո հայրենիքը »,- ասաց Աշոտյանը: