Լեմպարդը առաջիկայում կհեռացվի «Չելսիից»
SportՖրենկ Լեմպարդը շուտով կազատվի Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է The Telegraph-ը: Կիրակի օրը «Չելսին» 3-1 հաշվով հաղթեց «Լութոն Թաունին»՝ դուրս գալով Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչ:
Աղբյուրի համաձայն՝ չնայած գավաթային խաղում տարած հաղթանակին՝ մասնագետը կազատվի աշխատանքից: Հայտնի է, որ «կապույտների» ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է երկուշաբթի չգալ առավոտյան մարզմանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է գլխավոր մարզչին փոխարինելու տարբերակները: Թոմաս Տուխելի, Մասիմիլիանո Ալեգրու, Բրենդան Ռոջերսի և Ռալֆ Հասենհյութլի անունները նշվել են՝ որպես Լեմպարդի հավանական հետնորդներ: