Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է 

Ո՞վ պիտի բանակցի վրացական իշխանությունների հետ. այս իշխանությունը այլևս ադեկվատ չէ. Զոհրաբյանը՝ Մառնեուլիում տեղի ունեցած դեպքի մասին

Տնտեսություն

Տեղեկատվությունը մտահոգիչ է, նաև բեռնատարների վարորդների հարազատները քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին և ուզում էին հասկանալ, թե ով է պատասխանատու այս ամենի համար: Արդեն երկու դեպք ունենք արձանագրված, որ Մառնեուլիում հարձակվում են մեր բեռնատարների վրա, քարերով վնասում են ապակիները, և ադրբեջանցիները անընդհատ պրովոկացիաներ, սադրանքներ են հրահրում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանին սահմանակից Մառնեուլիում երեկ կեսգիշերն անց ադրբեջանցիների կողմից հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա հարձակմանը: Վերջիններս ջարդուխուրդ են արել բեռներ փոխադրող մոտավորապես 40 մեքենա:

«Ես կարծում եմ այս հարցը պիտի ուղղել ՀՀ իշխանություններին, որոնք հետևողականորեն և համառորեն փորձում են բարիդրացիականություն և խաղաղասիրություն քարոզել Ադրբեջանի հետ: Քիչ առաջ մասնակցում էի Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի քաղաքական խորհրդի նիստին, և այնտեղ դեբատ տեղի ունեցավ իմ և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի միջև: Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի հայկական և ադրբեջանական պատվիրակությունները, կողմերը այսուհետ կարողանան խաղաղ գոյակցել և համագործակցել, ես պատասխանեցի՝ պետք է ընդամենը, որ Ադրբեջանը այս փուլում անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնց Ալիևը համարում է ահաբեկիչներ, պետք է, որ իրենք մարդու իրավունքի և արժանապատվության դեմ խայտառակ քայլեր չանեն, ինչպես շարունակում են անել, անգամ, պատերազմից հետո»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նկատեց, որ այդ պայմանները, նախևառաջ, պիտի ներկայացնենք նաև Հայաստանի իշխանությանը, որը տվյալ դեպքում պարտավոր է ապահովել  մեր վարորդների անվտանգությունը. «Քանի որ Հայաստանում իշխանությունը այլևս պարալիզացված է, և չգիտեմ, թե ով պիտի բանակցի վրացական իշխանությունների հետ և կա արդյոք այդ մեկը: Ի պաշտոնե դա պետք է անի արտգործնախարարը, բայց ի դեմս նրա, մենք տեսնում ենք անդեմ մի զանգվածի, որը բացի Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգները կատարելուց, որևէ այլ բան անել ի վիճակի չէ: Ես չգիտեմ, թե այս հարցն ինչպես պետք է լուծվի, որովհետև այս իշխանությունը այլևս ադեկվատ չէ որևէ երկրի հետ բանակցություն վարելու»:

«Իմքայլականները դուրս են իմ հետաքրքրությունների տիրույթից, բայց, քանի որ դեռևս իրենք են իշխանության, և այս մտածելակերպը ուղղակիորեն վտանգում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ես ընդամենը կարող եմ ասել՝ ինչքան մեր բեռնատարները անվտանգ անցնում են Մառնեուիլով, այնքան էլ մեր քաղաքացիները կարող են անվտանգ Ադրբեջանի տարածքով անցնել դեպի Ռուսաստան. սա իհարկե կատարյալ անհեթեթություն է»,- նշեց պատգամավորն, ապա ավելացրեց՝ «Ադրբեջանում հայատյացությունը շարունակում է մնալ խայտառակ աստիճանի: Ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, քաղաքացիների մասին էլ չեմ խոսում, անում են նման արտահայտություններ՝ «Լավագույն հայը մեռած հայն է», «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ երեխաներին» և այս իրավիճակում մտածել անվտանգ ճանապարհների և ապաշրջափակման գոտիների մասին՝ անհեթեթություն է»:

Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ինչ պատասխան է տվել իր ներկայացրած պահանջներին. «Բացարձակ որևէ պատասխան չտվեց և, քանի որ ԵԽԽՎ նիստը մեկնարկել է այսօր՝ դեռ կբարձրացնենք, առաջին հերթին, ռազմագերիներին վերադարձնելու հարցը»:

Արփինե Հակոբյան

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
Ամենադիտված