Պատրաստ ենք շարունակել մեր ընդհանուր շահերի ու արժեքների հիման վրա կառուցած համագործակցությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնում է․
«Անցած շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ՝ քննարկելու Հայաստանի ու Միացյալ Նահանգների համար մտահոգիչ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Պատրաստ ենք շարունակել մեր ընդհանուր շահերի ու արժեքների հիման վրա կառուցած համագործակցությունը»։