Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector RA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus Ambassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in Washington 

Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան

Blogosphere

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «Հայաստանի պարտության ներքին պատճառները» վերտառությամբ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

 
«Դեռևս մեկ ամիս առաջ ավելի շատ ինքս ինձ համար պատրաստել էի մի նախնական համառոտ ամփոփում՝ Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության ներքին պատճառների մասին։ Որոշ լրացումներ ու շտկումներ կատարելուց հետո այն ներկայացնում եմ նաև հանրությանը, թեև ցանկն անավարտ է և կարիք ունի հետագա մշակման։ Պարտության արտաքին պատճառներն այս գրության մեջ չեն քննարկվում։
Բազմաթիվ տեղեկությունների և վերլուծությունների հիման վրա կառուցված կանխավարկածս այն է, որ պատերազմն ընթացել է նախապես մանրակրկիտորեն մշակված և ՀՀ ղեկավարության հետ համաձայնեցված սցենարով, որի վերջնարդյունքը պետք է լիներ Շուշիի անկումը, ՀՀ խայտառակ կապիտուլյացիան, նրա կենսունակության և ինքնիշխանության կորուստը, ռուսական զորքի մուտքն Արցախ, Սյունիքի գլխին կախված ադրբեջանա-թուրքական ամենօրյա առարկայական վտանգի մարմնացումը։ Հայկական կողմից այս վերջնարդյունքի ապահովումը կամա թե ակամա կատարել է ՀՀ ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը։ Տարիներ շարունակ իրականացվել են հատուկ քայքայիչ միջոցառումներ, ընդ որում՝ և՛ նախապատերազմյան, և՛ պատերազմյան փուլերում։ Այժմ էլ դրանք չեն դադարել։
ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼՆ ամբողջությամբ կառավարվում էր դրսից։ Հայաստանի Հանրապետության խամաճիկային ղեկավարությունը տարիներ շարունակ միտումնավոր արհամարհում էր պաշտպանության բնագավառում ակնհայտորեն անհրաժեշտ ռազմական, քաղաքական, տնտեսական ու քարոզչական քայլերն ու միջոցառումները։ Այսպես, ՀՀ դրածո ղեկավարներն ու կառավարությունները մեկը մյուսի հետևից՝
1. մատը մատին չխփեցին պատրաստելու համար բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին իսկ 24-48 ժամվա ընթացքում կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։
2. Նրանք չկառուցեցին ժամանակակից և որակյալ ամրաշինություններ ո՛չ արցախյան առաջնագծում, ո՛չ էլ ճակատի և ամբողջ երկրի խորությամբ։
3. Նրանք անտեսեցին թշնամու բանակի նորագույն սպառազինությունների հանրածանոթ ձեռքբերումները և անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեցին՝ պատճառ բռնելով ֆինանսական միջոցների անբավարարությունը։
4. Նրանք տարիներով դիտավորյալ տապալեցին հայրենական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու զարգացումը։
5. Նրանք հանցավոր կերպով աչք փակեցին ոչ միայն Թուրքիայի կատաղի հակահայկական թշնամական քաղաքականության, այլև նախապատրաստվող ադրբեջանական ներխուժմանը թուրքական բանակի անմիջական մասնակցության հնարավորության վրա։
6. Հայկական բանակի սպայական կազմին, դիվանագիտական կորպուսին ու պետծառայողներին երբեք չբացատրեցին ազատագրված տարածքի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի կենսական ռազմավարական կարևորությունը։ Չպահանջեցին հանրության այդ վերնախավային շերտերից իրենց բոլոր ջանքերն ուղղել հայկական կողմի հողային իրավունքների պաշտպանության վրա։ Փոխարենը՝ նրանց բոլորին ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՄՇՏԱՊԵՍ քարոզվում էին «փոխզիջումային» լուծումներ, որոնցով նախատեսվում էր միակողմանիորեն Ադրբեջանին հանձնել ՀՀ ռազմական ու ռազմավարական անվտանգության ողնաշարը կազմող 5+2 շրջանները։ Այդ քարոզը, որին լծվել էին նաև պալատական «մտավորականները», համեմվում էր սերժական հայտնի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու նմանատիպ կապիտուլյանտական թեզերով։
7. Նրանք չկազմակերպեցին հայահավաք՝ զարկ չտվեցին հայրենադարձությանը, որպեսզի նաև, ամեն ինչից զատ, անհրաժեշտ պահին Հայկական բանակն ունենար բավարար քանակությամբ մարդուժ։ Ընդհակառակը՝ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվեց ու հայկական հեռուստաալիքներով տասնամյակներով քարոզվեց արտագաղթը իբրև թե հայրենիքին «դրսից ավելի արդյունավետորեն օգնելու» (ինքնա)խաբուսիկ դրույթը։
8. Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն 2008-2009 թթ. թուրք ցեղասպանների հետ վարեցին այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» ու ստորագրեցին ՀՀ առաջին կապիտուլյացիան՝ ստորացուցիչ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ՎԱՐԺԵՑՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ընդդեմ ազգային շահերի։ Այդ դավաճանությունն էլ հող նախապատրաստեց 2020 թ. արցախյան դավաճանական կապիտուլյացիայի համար (ահա այդ տարիներին իմ բազմաթիվ քննադատական նյութերից ընդամենը մեկը, որտեղ նշվում են Թուրքիայի հետ կեղծ-նժդեհականների սիրախաղի կործանարար հետևանքները՝ http://blog.ararat-center.org/?p=380
9. Վերջին երկուսուկես տասնամյակում ՀՀ խամաճիկային քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չըմբռնեց ազատագրված հողի կենսական արժեքն ու նշանակությունը հայոց ազգ-պետության գոյակերտման ու գոյատևման համար՝ երբեք չորդեգրելով ամեն գնով այդ կենսատարածքը պաշտպանելու և վերաբնակեցնելու հետևողական քաղաքականություն։
ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ԲՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ փաշինյանական խունտայի դավաճանական քայլերի, միջոցառումների և հանցավոր անգործունեության թվին պետք է դասել հետևյալ գործողությունները.
1) Նախապատերազմական փուլում փաշինյանական խունտան ամեն ինչ արեց հասարակության ուշադրությունը երկրորդական ու երրորդական հարցերի վրա շեղելու, միջհայկական պառակտումներ առաջացնելու և եղածներն էլ սրելու ուղղությամբ։
2) Խունտան լիովին քայքայեց ՀՀ ազգային անվտանգության առանց այն էլ տկար ու խոցելի համակարգը։ Մասնավորապես, գրեթե լիովին չեզոքացվեց ԱԱԾ գործունեությունը՝ այդ ծառայությունն ամբողջությամբ ոստիկանական գործառույթների կատարմանն ուղղելու և նրա ղեկավար կազմում հաճախակի փոփոխություններ կատարել կանխամտածված քայլերի միջոցով։
3) Նոր և նորագույն անհրաժեշտ սպառազինությունների փոխարեն ՀՀ բյուջեի սուղ միջոցներով խունտան կատարեց ֆիզիկապես ու բարոյապես մաշված, խոտան, մեր պայմանների ու կարիքների համար անպիտան զինատեսակների ու զինամթերքի մեծածախս գնումներ (դրա վառ օրինակն են պատերազմի ժամանակ չգործած ՍՈՒ-30-ններն ու Հորդանանից բերված ՀՕՊ հնացած համակարգերը)։
4) ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կազմում իրականացված կադրային ջարդը, լայնածավալ ու հաճախակի փոփոխություններն զորքերի ընդհանուր կառավարման մեջ առաջացրեցին խառնաշփոթություն, անկազմակերպվածություն և կարգապահության անկում։
5) Տեղեկություններ կան նաև առ այն, որ պատերազմից ընդամենը 2-3 օր առաջ ՊԲ հրամկազմի միջին օղակներում ծառայող մի քանի տասնյակ սպա, առանց որևէ պատճառաբանության, հրաման են ստացել շտապ հրաժարականի դիմում գրել ու լքել բանակը (https://www.youtube.com/watch?v=Vg69FdMyAKI...
6) Թշնամու մոտալուտ անխուսափելի հարձակման մասին հավաստիորեն տեղեկանալուց հետո նրան կանխարգելիչ (превентивный) կամ կանխահարձակ (упреждающий) հարված չհասցվեց։ Այնինչ այդպիսով ադրբեջանական բանակին պետք էր զրկել առաջին հարված հասցնելու մեծ առավելությունից՝ նաև առաջացնելով նրա շարքերում շփոթմունք և անվստահություն։ Ըստ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, ադրբեջանական հարձակման միայն առաջին 15 րոպեում ոչնչացվել են Արցախի Պաշտպանության Բանակի ՀՕՊ-ի կեսը և հրետանու 40 տոկոսը։ Հայկական բանակի կանխահարձակ հարվածը կկանխեր այդ վիթխարի կորուստները և նախաձեռնությունը թեկուզ ժամանակավորապես կանցներ մեր ձեռքը։ Նկատենք, որ կանխարգելիչ հարվածի հույժ կարևորությունն արտաքուստ ճանաչվել և ընդունվել էր ՀՀ պաշտպանական նոր՝ «տոնոյանական» դոկտրինում, սակայն վճռորոշ պահին դավաճանաբար այդ քայլը դրժվել էր։
7) Պատերազմի ժամանակ ՀՀ տարածքում չանցկացվեց համընդհանուր զորահավաք, ըստ այդմ՝ բանակը չստացավ անհրաժեշտ քանակի մարդուժ։
8) Ավելին, տապալվեց նաև Արցախում համընդհանուր զորահավաքի կազմակերպումը, որովհետև պատերազմի ամենաառաջին օրերից թույլ տրվեց, որպեսզի արական սեռի չափահաս հազարավոր տղամարդիկ հեռանան ՀՀ։
9) ՀՀ-ի տնտեսությունն ու ամբողջ կենսագործունեությունը չդրվեցին ռազմական շավիղների վրա՝ դրանով իսկ երկիրն ու ազգաբնակչությունը չնախապատրաստվեց ավելի երկարատև պատերազմի։
10) Պատերազմի ժամանակ խափանված էր նաև հրամանատարական ուղղահայացը։ Միմյանց հակասող ու խառը հրամաններ արձակողների շրջանակը լայն էր։ Հրամաններ էին արձակում ռազմական և քաղաքացիական իշխանությունների զանազան բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ռազմականապես անմեղսունակ վարչապետից, նրա տիկնոջից ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետից սկսած մինչև Արցախի Հանրապետության նախագահ, ՊԲ հրամանատար, ոչ պաշտոնական ռազմական գործիչներ, շրջանների ղեկավարներ և այլն։
11) Բանակային պահեստազոր կազմավորելու փոխարեն կուսակցական ու տեղական կառավարման մարմինների հիման վրա կամավորական ջոկատներ ստեղծելու փաշինյանական խունտայի հոկտեմբերի 21-ի կոչն ու հետագա «ջանքերը» պետք է գնահատել որպես արհեստական խառնաշփոթ ստեղծելու և ճակատը քայքայելու բացահայտ դավաճանական քայլեր։
12) Պահեստազորայիններն ու կամավորականները շատ հաճախ առաջնագիծ էին ուղարկվում անկազմակերպ, անպատրաստ և նույնիսկ անհրամանատար։ Իսկ տեղում նրանք հաճախ զրկված էին հարևան զորամասերի ու ջոկատների հետ կապի միջոցներից, ու ռազմական իրավիճակի մասին տարրական պատկերացումներից։
13) Պատշաճ կերպով չկազմակերպվեց սփյուռքից կամավորականների ժամանումն ու նրանց արդյունավետ ներգրավումը ՀՀ ԶՈՒ կազմի մեջ։
14) Շատ դեպքերում կամավորապես զինկոմիսարիատներ ներկայացած մասնագետ զինվորականներին (որոնց կարիքը բանակը շատ էր զգում) պարզապես տուն են ուղարկել՝ ասելով, թե հետո կկանչեն։
15) Հայկական զինանոցում եղած «Իսկանդեր» տիպի հզոր հրթիռային համակարգերն այդպես էլ չօգտագործվեցին։ Մասնավորապես, դրանց միջոցով թշնամու օդանավակայաններին և հրամանատարական կետերին հարվածներ չհասցվեցին՝ թույլ տալով, որպեսզի երնկնքում թշնամին բացարձակ տիրապետություն հաստատի։
16) Համարժեք պատասխան չտրվեց Ստեփանակերտի, Շուշիի և Արցախի մյուս բնակավայրերի ռմբակոծմանն ու հրթիռակոծմանը։
17) Ռազմավարական, քաղաքական ու խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերից հայկական զորքերը դուրս են եկել վերևից իջեցված հանցավոր հրամաններով։ Հենց այդպես են հանձնվել թշնամուն, մասնավորապես, Հադրութը, Քարինտակը և Շուշին։ Ավելին, հետագայում հայկական ստորաբաժանումներին թույլ չի տրվել գրոհել ու հետ վերցնել այդ բնակավայրերը (Հադրութի դավաճանության մասին տե՛ս, մասնավորապես, https://www.aravot.am/2020/12/03/1156564/; https://www.aravot.am/2020/12/15/1159291/; Քարինտակի և Շուշիի հանձնման մասին՝ https://news.am/arm/news/614232.html; https://168.am/2021/01/17/1445806.html
18) Հայկական կողմի հրամանատարությունը, փաստորեն, չձեռնարկեց հակահարձակողական որևէ խոշոր գործողություն՝ նախաձեռնությունը կամովին և ամբողջովին հանձնելով թշնամուն։ Մինչդեռ հակահարձակումներ կազմակերպելու համար քանիցս առկա են եղել միանգամայն լուրջ հիմքեր ու պայմաններ։
19) Պատերազմի ընթացքի մասին ՀՀ պաշտոնական լրատվամիջոցներով մատուցվող տոտալ ապատեղեկատվությունը՝ ամպագորգոռ «Հաղթելու ենք» բացականչություններով ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դնում, ինչը և թույլ չտվեց հասարակության առողջ ուժերին ժամանակին հասկանալ իրավիճակի ծայրահեղ լրջությունը և պատշաճ կերպով արձագանքել մոտալուտ աղետին։
20) Արցախի անտառալեռնային գոտում, ինչպես նաև բուն բնակավայրերում կարելի էր շատ արդյունավետորեն դիմադրել այն զենքով, որը Հայկական բանակն ուներ, իսկ պակասելու դեպքում այն կարելի էր արագորեն լրացնել՝ փոքր տրամաչափի ականանետեր, հակատանկային և հակաօդային դյուրակիր (այդ թվում՝ նորագույն) համակարգեր («Կորնետ», «Վերբա» և այլն), հաստոցային ավտոմատ նռնականետեր (АГС և այլն), ծանր գնդացիրներ (ДШК և այլն), այլ տեսակի հրազեն։ Այդպես կարելի էր շատ երկար դիմադրել։ Կարելի էր և պետք էր զարկ տալ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությանը։ Հոկտեմբերի վերջին թշնամու հարձակողական ռեսուրսներն արդեն սպառվում էին և նա արդեն սկսել էր կորցնել իր վստահությունը։ Ուրեմն, պետք էր կռվել մինչև թշնամուն հյուծելը, այլ ոչ թե հանձնվել այսպիսի աղետալի հետևանքներով։ Իսկ ինչ վերաբերում է, թե Ստեփանակերտը կշրջափակեին ու զորքը կկոտորեին, ապա դրանք դատարկ խոսակցություններ են։ Թշնամու ամեն քայլին կարելի էր հակադրել սեփական հակաքայլեր, ներառյալ հենց Ստեփանակերտում փողոցային կռիվներ, ծայրահեղ դեպքում նույնիսկ Ստեփանակերտի հանձնում և կազմակերպված նահանջ։ Բայց երբեք չէր կարելի դիմել ամբողջական կապիտուլյացիայի և ռազմավարական անգնահատելի նշանակություն ունեցող շրջանների՝ Քարվաճառի, Որոտանի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) հանձնմանը։
Մինչդեռ կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն պետք էր ընդամենը ճշմարտությունն ասել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ժողովրդին ոտքի հանել, փոխարինել անգրագետ գեներալներին գրագետներով, դրսից հրավիրել ռազմական խորհրդատուներ և, ամենակարևորը, կռվել մինչև վերջին հնարավորությունը՝ անկախ նրանից, թե Շուշին կամ Ստեփանակերտը կընկնեին են թե ոչ։ Անկախ նրանից, թե որքան զոհեր կունենայինք, որովհետև թշնամուն կպատճառվեին ավելի մեծ կորուստներ։ Այդ պարագայում Շուշին էլ չէր ընկնի կամ արագորեն հետ կգրավվեր, ինչպես և մեկ անգամ արդեն հետ էր գրավվել։ Այդ դեպքում Հայաստանն էլ որպես (կիս)անկախ պետություն վերապրելու հնարավորություն կունենար։ Սյունիքն էլ չէր դառնա ծայրաստիճան խոցելի թիրախ։ Հասկացե՛ք, Երևանն էլ եթե ռմբակոծվեր, կռիվը պետք էր շարունակել։ Այդ դեպքում միայն կունենայինք արժանապատիվ խաղաղություն և զարգանալու մեծ հնարավորություններ։
Իսկ այժմ ամեն ինչ պետք է սկսել շատ ավելի ցածր կետից»։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MPParliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttonsNavigating the Future: Insights from AIM Congress 2024 with Dawood Al ShezawiUS cautions 'potential threat of sanctions' over Pakistan-Iran agreements. Samaa TVUK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg FergusExpert groups of countries on border of Armenia and Azerbaijan started process of determining coordinatesLilit Makunts discussed security situation in Armenia with participants of Rumsfeld's educational programBaghanis-Voskepar highway closed to ensure demining works in adjacent area: Ministry of Internal Affairs clarificationIn conversation with Zelensky, Biden expressed hope that Senate would approve $61 billion aid package for UkrainePentagon confirmed news of withdrawal of American troops from NigerNewspaper: 3 Armenia-Azerbaijan border delimitation options discussedAmbassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in WashingtonProtest staged outside office of EU Delegation to ArmeniaWe are satisfied with how security problems in region are solved with participation of Russia: Aliyev at meeting with PutinMeeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special RepresentativeEU ambassador visits Armenia nuclear plantNikol Pashinyan gives interview to British mediaCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular