«Ես ու ընտանիքս հիմա դժվար ժամանակներ ենք ապրում». Մարտ Բաբայանն ամուսնալուծվել է
ԺամանցՌուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ նրա կինը` պարուհի Էլեն Ամյանն, ամուսնալուծվում են:
Այս մասին երգիչը հայտնել է Ինստագրամի իր էջում` կից հրապարակելով իրենց նշանադրությունից կարճ հոլովակ:
«Ես ու ընտանիքս հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել:
Խնդրում եմ ձեզ` ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չմռայլվել, մեզ միմյանց դեմ չտրամադրել, ասեկոսեներ չհորինել, քանի որ թե ինձ, եւ թե նրա համար շատ դժվար ու ցավալի էր այդպիսի ոչ դյուրին որոշում կայացնելը:
Ես միշտ քնքշությամբ և երախտագիտությամբ կհիշեմ այն ժամանակահատվածը, երբ ծնվեց մեր սերը: Էլենը հրաշալի և շատ իմաստուն անձնավորություն է, ով պարգեւել է այս զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակ-դստերը՝ Մարիելլային։ Ես անչափ շնորհակալ եմ Էլենին՝ հայր դառնալու հնարավորության համար: Մենք կփորձենք այնպես անել, որ մեր երեխան չզգա ծնողների ամուսնալուծությունը», - գրել է հայազգի երիգիչը:
Մարատը նաև նշել է, որ միշտ կլինի իր սիրելի դստեր կողքին եւ երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը պղծի իր երեխայի մոր անունը: