Սեուլում մահացած են գտել հարավկորեացի ռեփեր Iron-ին
ДосугՍեուլում՝ բազմաբնակարան շենքերից մեկի բակում, մահացած են գտել հարավկորեացի ռեփեր Iron-ին։ 28-ամյա երգիչը տեղափոխվել էր հիվանդանոց այն բանից հետո, երբ շենքի աշխատակիցները նրան հայտնաբերել էին բակում ընկած։ Ավելի ուշ հիվանդանոցում հաստատվել է նրա մահը։ Ռեփեր Iron֊ը՝ Չոն Հոն-Չհոլը, հայտնի էր դարձել 2014-ին՝ հարավկորեական Show Me The Money 3 շոուին մասնակցությունից հետո։։ Ավելի ուշ, սակայն, թմրանյութերի օգտագործման և ընկերուհու հանդեպ բռնություն կիրառելու մեղադրանքով նա կալանավորվել էր և կորցրել նախկին հեղինակությունը՝ իբրև արտիստ։
Ոստիկանությունը հայտնել է, որ պարզ չէ` ռեփերը ինքնասպան է եղել, թե ոչ: Մահվան հանգամանքները ճշտվում են։