ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները վաղը Մոսկվայում կքննարկեն Հայաստանով անցնող երկաթուղու և տրանսպորտային ապաշրջափակման հարցերը
ForeignՀունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նախատեսում են հանդիպել Մոսկվայում`Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը քննարկելու համար: Այս մասին РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների աղբյուրները: Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաևը: Կողմերը պայմանավորվել են բանակցությունների նման ձևաչափ ստեղծել հունվարի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան իև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին հանդիպման ժամանակ։ Ձևաչափի մասնակիցների հիմնական խնդիրն է պարզել, թե ինչ պետք է կառուցել կամ վերականգնել`տարածաշրջանում տրանսպորտային կապերն ամբողջությամբ ապաշրջափակելու համար: Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: Երկրները չունեն անմիջական հաղորդակցություն։ Ավելի վաղ դա իրականացվում էր Վրաստանի միջոցով, բայց Աբխազիայում 1992-1993 թվականների պատերազմից հետո այն ընդհատվեց: Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը: Հայտնի է, որ Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատվածը: