«Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ»․ Սիլվան՝ Լեմպարդի՝ «Չելսիից» հեռանալու մասին
Sport«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Ֆրենկ Լեմպարդին, որը լքեց գլխավոր մարզչի պաշտոնը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դու և քո շտաբն արել եք ինձ համար իմ ժամանման օրվանից: Ինչպես ասացի, թվում է, թե մենք միասին աշխատել ենք 10 տարի: Շատ շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ», - գրել է Սիլվան իր թվիթերյան էջում:
«Չելսիի» ղեկավարությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Լեմպարդը հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, որը նա ստանձնել էր 2019 թվականի հուլիսին: Սիլվան լոնդոնյան թիմին միացավ անցած ամռանը: