Տուխելը կարող է գլխավորել «Չելսին» «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում
SportԹոմաս Տուխելը կարող է գլխավորել «Չելսին» չորեքշաբթի օրը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում կորոնավիրուսի բացասական թեստի դեպքում: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Associated Press-ի լրագրող Ռոբ Հարիսը: Երկուշաբթի օրը «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ֆրենկ Լեմպարդին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տուխելը պետք է դառնա թիմի նոր մարզիչը: Գերմանացի մասնագետը կկարողանա գլխավորել «Չելսին» «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում, եթե նախքան լոնդոնյան ակումբ ժամանումը կորոնավիրուսի նրա թեստի արդյունքները բացասական լինեն: «Չելսին» 29 միավորով Պրեմիեր լիգայի 9-րդ տեղում է: