«Ափսոս, որ ժամանակ չունեի «Չելսին» նոր մակարդակի հասցնելու համար»․ Լեմպարդ
Sport«Չելսիի» արդեն նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը վշտացած է, որ այս մրցաշրջանում ինքը հնարավորություն չստացավ լոնդոնյան ֆուտբոլային ակումբը նոր՝ ավելի բարձր մակարդակ տեղափոխելու համար:
Երկուշաբթի օրը Լեմպարդը հեռացվեց «Չելսիի» մարզչի պաշտոնից: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թափուր պաշտոնը պետք է զբաղեցնի Թոմաս Տուխելը: «Երբ ստանձնեցի այս դերը, ես հասկացա այն մարտահրավերները, որոնք ինձ սպասում են ֆուտբոլային ակումբում այս դժվարին պահին: Ես վշտացած եմ, որ այս մրցաշրջանում չհասցրեցի ակումբի հետ առաջ շարժվել և տեղափոխել այն հաջորդ մակարդակ: Շնորհակալություն Ռոման Աբրամովիչին՝ «Չելսիի» սեփականատիրոջը, խորհրդի կազմին, խաղացողներին, իմ մարզչական թիմին, ակումբում բոլորին իրենց քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար հատկապես այս աննախադեպ և դժվար ժամանակներում: Մաղթում եմ թիմին հաջողություններ ապագայում», - Լեմպարդին մեջբերում է Անգլիայի ֆուտբոլի լիգայի մարզիչների ասոցիացիայի կայքը։