Արայիկ Հարությունյանն անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի (տեսանյութ)
ՏեսանյութերԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր անհայտ կորած քաղաքացիների մի խումբ հարազատների հետ այցելել ենք Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և մասնակցել Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ մատուցված ծիսակարգին»: