Վրաստանի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով
ՎրաստանՎրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
52-ամյա Դավիդ Զալկալիանին հայտնել է, որ իրեն լավ է զգում եւ բուժվում է տանը:
Նախարարը նշել է, որ վարակվել է հունվարի 23-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։