Հայտնի են կորոնավիրուսը հաղթահարելուց հետո իմունիտետ ձեռք չբերելու և կրկնավարակի պատճառները
Science and cultureԿորոնավիրուսի ծանր դեպքերում իմունիտետի առաջացումը կարող են կանխվել որոշակի դեղերի պատճառով: Այս մասին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ինֆեկցիոնիստ բժիշկ Նիկոլայ Մալիշևը:
«Հիմա մենք երբեմն նկատում ենք, որ մարդը լուրջ հիվանդ է, և նրա հակամարմինները շատ բարձր չեն։ Դա սովորաբար պայմանավորված է բուժմամբ: Առաջին անգամ մենք հանդիպեցինք դրան «խոզի գրիպից» հետո հիվանդների մոտ», - ասել է Մալիշևը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա բացատրել է, որ նրանք, ովքեր հակավիրուսային դեղեր են ստանում, կարող են զգալիորեն ավելի քիչ պաշտպանական իմունիտետ զարգացնել: