«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 7-ին
Սպորտ«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 7-ին, հայտնում է կատալոնական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր, որ հունվարի 24-ին նշանակված ընտրությունները հետաձգվել են տարածաշրջանում կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: Նախագահի պաշտոնին հավակնում են Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Էնթոնի Ֆրեյքը: Խոսեպ Մարիա Բարտոմեուն թողեց այս պաշտոնը հոկտեմբերին:
Նշվում է, որ վեց ընտրատեղամասեր բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 9: 00-21: 00-ը: Համաճարակաբանական իրավիճակի պատճառով ընտրողները կկարողանան քվեարկել փոստով: «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում ավելի քան 110 հազար մարդ քվեարկելու իրավունք ունի: