Զինվորն այցելել է պատերազմի օրերին իրեն քաղցրավենիք ուղարկած փոքրիկներին
ОбществоԿենտրոն վարչական շրջանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած զինվոր է և մոտ տասնյակ փոքրիկներ: Լուսանկարներին կից գրված է.
«Զինվորը ստացել էր պատերազմի թեժ օրերին երեխաների ուղարկած քաղցրավենիքն ու հյուրընկալվել էր նրանց զորացրվելուց հետո՝ շնորհակալություն հայտնելով ուշադրության, հոգատարության և միասնականության համար»: