Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ Փաստինֆո
ОбществоՊատերազմից հետո Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի զգալի հատվածը հայերի համար փակվեց։ Արցախի և Գեղարքունիքի մարզի բնակիչներն ահազանգում են Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը վերագործարկելու օրհասական նշանակության մասին։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու ամիս է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնում է այս հարցը։ Պատգամավորը նկատեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, հետևաբար ինչու՞ պետք է համայն հայության ջանքերով վերանորոգված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը չաշխատի հայերի համար․ «Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են Դրմբոնից գալ մինչև Քարվաճառ։ Այս դեպքում Գեղարքունիքի մարզի և Արցախի բնակիչների մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են այդ ճանապարհից օգտվում միայն ադրբեջանցիները։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ թող ճանապարհից օգտվեն նաև հայերը»,-ասաց պատգամավորը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ Արցախում աշխատող Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ամենօրյա կամ երկու օրը մեկ պարբերականությամբ ստիպված են լինում Արցախ գնալ․ «Ստացվում է՝ 70-80 կմ ավտոճանապարհը նրանք հիմա ստիպված են փոխարինել 400-500 կմ-ով, ինչն աբսուրդ է։ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ այդ հարցը դարձնեն բանակցային քննարկման թեմա և վերագործարկումը դարձնեն խիստ անհրաժեշտ։ Պատերազմից հետո Լաչինի միջանցքով երթևեկող մեր համաքաղաքացիներից եղան մարդիկ, որոնք գերեվարվեցին։ Այսինքն` անվտանգության մասով լուրջ խնդիր ունենք»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում